Իրանցի օգտատերը քննադատում է ՖԻՖԱ-ի լռությունը Մոհամմադ Բարաքաթի նահատակության վերաբերյալ
X սոցցանցի իրանցի ակտիվիստներից Ալիռեզա Նաջարը մի Թվիթում քննադատել է Պաղեստինի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Մոհամմադ Բարաքաթի նահատակության առնչությամբ Արեւմուտքի լռությունը։
Ալիռեզա Նաջարն այս գրառման մեջ գրել է. «Դու կապուտաչյա չէիր որ ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն, Լա Լիգան, Բունդես լիգան և այլ կառույցներ քեզ համար ամեն ինչ անեյին և աշխարհով մեկ բարձրաձայնեյին: Եթե մարդկությունը և մարդու իրավունքները կենդանի են իրական իմաստով, Պաղեստինի հավաքականի անդամ Մոհամմադ Բարաքաթի անունն այսօր պետք է հայտնվեր մամուլում: Շնորհավոր նահատակությունդ»:
Պաղեստինի հավաքականի անդամ Մոհամադ Բարաքաթը նահատակվել է երկուշաբթի օրը Գազայի հատվածից հարավ գտնվող Խան Յունիսում իսրայելական կործանիչների կողմից իր տան ռմբակոծության հետեւանքով։
Պաշտոնական հաղորդագրությունների և վիճակագրության համաձայն՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին մարզիկ նահատակների թիվը հասել է 157 հոգու, այդ թվում՝ 90 ֆուտբոլիստներ։