Իրանցի օգտատերը քննադատում է ՖԻՖԱ-ի լռությունը Մոհամմադ Բարաքաթի նահատակության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i215362-Իրանցի_օգտատերը_քննադատում_է_ՖԻՖԱ_ի_լռությունը_Մոհամմադ_Բարաքաթի_նահատակության_վերաբերյալ
X սոցցանցի իրանցի ակտիվիստներից Ալիռեզա Նաջարը մի Թվիթում քննադատել է Պաղեստինի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Մոհամմադ Բարաքաթի նահատակության առնչությամբ Արեւմուտքի լռությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2024 14:10 Asia/Tehran
  • Իրանցի օգտատերը քննադատում է ՖԻՖԱ-ի լռությունը Մոհամմադ Բարաքաթի նահատակության վերաբերյալ

X սոցցանցի իրանցի ակտիվիստներից Ալիռեզա Նաջարը մի Թվիթում քննադատել է Պաղեստինի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Մոհամմադ Բարաքաթի նահատակության առնչությամբ Արեւմուտքի լռությունը։

Ալիռեզա Նաջարն այս գրառման մեջ գրել է. «Դու կապուտաչյա չէիր որ ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն, Լա Լիգան, Բունդես լիգան և այլ կառույցներ քեզ համար ամեն ինչ անեյին և աշխարհով մեկ բարձրաձայնեյին: Եթե մարդկությունը և մարդու իրավունքները կենդանի են իրական իմաստով, Պաղեստինի հավաքականի անդամ Մոհամմադ Բարաքաթի անունն այսօր պետք է հայտնվեր մամուլում: Շնորհավոր նահատակությունդ»:

Image Caption

Պաղեստինի հավաքականի անդամ Մոհամադ Բարաքաթը նահատակվել է երկուշաբթի օրը Գազայի հատվածից հարավ գտնվող Խան Յունիսում իսրայելական կործանիչների կողմից իր տան ռմբակոծության հետեւանքով։

Պաշտոնական հաղորդագրությունների և վիճակագրության համաձայն՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին մարզիկ նահատակների թիվը հասել է 157 հոգու, այդ թվում՝ 90 ֆուտբոլիստներ։