Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ. Իսլամական աշխարհի առաջին խնդիրը Գազայի և Պաղեստինի հարցն է
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը իսլամական աշխարհի առաջին խնդիրն է համարել Գազայի եւ Պաղեստինի հարցը։
Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության, Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ Հոջաթ ալ Էսլամ Վալմոսլեմին Քազեմ Սեդիղին, անդրադառնալով Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, և քննադատելով որոշ արաբական կառավարություններին, ասել է. «Ակնկալվում է, որ այդ կառավարությունները խզեն իրենց հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ և աջակցեն Պաղեստինի և Գազայի ժողովրդին»:
Հոջաթ ալ-Էսլամ վալմոսլեմին Քազեմ Սեդիղին հավելել է, որ տարածաշրջանի դիմադրության խմբերը համապատասխան քայլերով պատասխանել են Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, և դիմադրությունը շուտով կհաղթի այս ռեժիմին:
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի բանակի հարձակումների հետևանքով 31 հազար 341 պաղեստինցի է նահատակվել, ևս 73 հազար 134-ը՝ վիրավորվել են, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։
Իր ելույթի մեկ այլ հատվածում, անդրադառնալով ուրբաթ՝ էսֆանդի 11-ին (մարտի 1-ին) Իսլամական խորհրդարանի 12-րդ և Բանիմացների ժողովի 6-րդ ընտրությունների անցկացմանը, Թեհրանի աղոթապետը ասել է. «Իրանի ժողովրդի 41%-ի մասնակցությունը ընտրություններին գնահատելի էր և չեզոքացրեց երկրի և ժողովրդի դեմ թշնամիների բոլոր դավադրությունները»։