Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ. Իսլամական աշխարհի առաջին խնդիրը Գազայի և Պաղեստինի հարցն է
https://parstoday.ir/hy/news/iran-i215368-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթապետ._Իսլամական_աշխարհի_առաջին_խնդիրը_Գազայի_և_Պաղեստինի_հարցն_է
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը իսլամական աշխարհի առաջին խնդիրն է համարել Գազայի եւ Պաղեստինի հարցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2024 14:22 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ. Իսլամական աշխարհի առաջին խնդիրը Գազայի և Պաղեստինի հարցն է

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը իսլամական աշխարհի առաջին խնդիրն է համարել Գազայի եւ Պաղեստինի հարցը։

Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության, Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ Հոջաթ ալ Էսլամ Վալմոսլեմին Քազեմ Սեդիղին, անդրադառնալով Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին, և քննադատելով որոշ արաբական կառավարություններին, ասել է. «Ակնկալվում է, որ այդ կառավարությունները խզեն իրենց հարաբերությունները Սիոնիստական ​​ռեժիմի հետ և աջակցեն Պաղեստինի և Գազայի ժողովրդին»:

Հոջաթ ալ-Էսլամ վալմոսլեմին Քազեմ Սեդիղին հավելել է, որ տարածաշրջանի դիմադրության խմբերը համապատասխան քայլերով պատասխանել են Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին, և դիմադրությունը շուտով կհաղթի այս ռեժիմին:

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի բանակի հարձակումների հետևանքով 31 հազար 341 պաղեստինցի է նահատակվել, ևս 73 հազար 134-ը՝ վիրավորվել են, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։

Իր ելույթի մեկ այլ հատվածում, անդրադառնալով ուրբաթ՝ էսֆանդի 11-ին (մարտի 1-ին) Իսլամական խորհրդարանի 12-րդ և Բանիմացների ժողովի 6-րդ ընտրությունների անցկացմանը, Թեհրանի աղոթապետը ասել է. «Իրանի ժողովրդի 41%-ի մասնակցությունը ընտրություններին գնահատելի էր և չեզոքացրեց երկրի և ժողովրդի դեմ թշնամիների բոլոր դավադրությունները»։