Իրանն անհանգստացած է Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության փոփոխությամբ. Newsweek
https://parstoday.ir/hy/news/iran-i215392-Իրանն_անհանգստացած_է_Հարավային_Կովկասում_ուժերի_հարաբերակցության_փոփոխությամբ._newsweek
Իրանի և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունների հեռանկարի մասին մի զեկույցում Newsweek-ը գրել է. «Գազայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հոկտեմբերի 7-ի պատերազմի սկսվելուց ընդամենը մի քանի օր անց Իրանը պատմական համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի Հանրապետության հետ՝ Արասի միջանցք կոչվող տարանցիկ երթուղին հիմելու համար, որին Ադրբեջանը թույլ է տալիս Իրանի տարածքով մուտք գործել Նախիջևանի նահանգ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2024 14:37 Asia/Tehran
  • Իրանն անհանգստացած է Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության փոփոխությամբ. Newsweek

Իրանի և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունների հեռանկարի մասին մի զեկույցում Newsweek-ը գրել է. «Գազայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հոկտեմբերի 7-ի պատերազմի սկսվելուց ընդամենը մի քանի օր անց Իրանը պատմական համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի Հանրապետության հետ՝ Արասի միջանցք կոչվող տարանցիկ երթուղին հիմելու համար, որին Ադրբեջանը թույլ է տալիս Իրանի տարածքով մուտք գործել Նախիջևանի նահանգ։

Համաձայնագիրը դիտվում է որպես վճռորոշ քայլ ավելի վիճահարույց տարբերակից խուսափելու համար, որը հայտնի է որպես Զանգզուրի միջանցք, որը կհանգեցնի նրան, որ Ադրբեջանը կփորձի կտրել Իրանի մուտքը Հայաստան:

Իրանը, որն ավանդաբար աջակցում է Հայաստանին, սկսել է շտկել իր մոտեցումը տարածաշրջանում, քանի որ Իսլամական Հանրապետությունը մտահոգված է Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության փոփոխությամբ:

Ադրբեջանի Հանրապետության և Իրանի հաշտեցման հիմնական շարժիչ ուժը տարածաշրջանային կայունության, աշխարհաքաղաքական բարի կամքի և տնտեսական հեռանկարների փոխադարձ ցանկությունն է։

Եթե   իրագործվի «Հյուսիս-Հարավ» 4500 մղոն միջանցքը, ապա Իրանի և Ռուսաստանի համար հակապատժամիջոցային ճանապարհ կտրամադրվի համաշխարհային առևտրի համար, այն ժամանակ, երբ երկու երկրներն էլ բախվում են Վաշինգտոնի կողմից կիրառվող աճող տնտեսական սահմանափակումներին։

Դոնյայե Էղթեսադ օրաթերթ