Փորձագետ. Զանգեզուրի միջանցքը բացառված է
https://parstoday.ir/hy/news/iran-i215400-Փորձագետ._Զանգեզուրի_միջանցքը_բացառված_է
Կովկասի հարցերով հետազոտող Համեդ Խոսրոշահին Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության, Թեհրանի և Բաքվի հարաբերությունների վրա դրա ազդեցության և հաջորդ տարում հարաբերությունների հեռանկարի մասին ասել է, որ Ղարաբաղի հիմնական քաղաքները պատրաստվում են ադրբեջանցիների վերադարձի համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2024 15:14 Asia/Tehran
  • Փորձագետ. Զանգեզուրի միջանցքը բացառված է

Կովկասի հարցերով հետազոտող Համեդ Խոսրոշահին Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության, Թեհրանի և Բաքվի հարաբերությունների վրա դրա ազդեցության և հաջորդ տարում հարաբերությունների հեռանկարի մասին ասել է, որ Ղարաբաղի հիմնական քաղաքները պատրաստվում են ադրբեջանցիների վերադարձի համար։

Այս տարածքներում ապրող գրեթե բոլոր հայերը տեղափոխվել են Հայաստան, և դա պատճառ է դարձել, որ Լաչինի միջանցքը, որի մասին ստորագրվել էր Պուտինի միջնորդությամբ ղարաբաղցի հայերին Հայաստանի հետ կապելու համար, կորցրեց իր գործառույթը։

Խոսրոշահին «Դոնյայե էղթեսադ» թերթի հոդվածում գրել է. «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը Նախիջևանը կապում է նոր ազատագրված հողերին, նշանակում է հայկական տարածքի նվիրում. Ուստի այն, ինչ պահանջում էր Բաքուն, լիովին բացառվում է։ Ներկայումս խոսվում է այն երթուղիների վերաբացման մասին, որոնք եղել են Հարավային Կովկասում խորհրդային տարիներին։

Կովկասի հարցերով հետազոտողն ընդգծեց, որ պատմությունն այստեղ չի ավարտվում. Կովկասը բազմաթիվ արտաքին խաղացողների դերակատարման դաշտն է։ Հայաստանի վարչապետը մշտապես մտածում է Ռուսաստանից հեռանալու և դեպի Արևմուտք գնալու մասին։ Օրերս նա ռուսական ուժերին խնդրել էր հայկական ուժերին վերադարձնել Երեւանի օդանավակայանի վերահսկողությունը։ Բնականաբար, հաջորդ քայլը կլինի սահմանների հսկողության պահանջը։ Այժմ Ֆրանսիան ակտիվ դեր է ստանձնում Արևմուտքի անունից և նույնիսկ առաջարկել է ռազմական ուժեր բերել Հայաստան։ Հնդկաստանը, որն Ադրբեջանի կողքին է տեսնում իր վաղեմի թշնամի Պակիստանին, նախատեսում է ծանր զինտեխնիկա վաճառել Հայաստանին: Հաշվի առնելով այս փաստերը՝ պետք է ասել, որ խաղաղությունը մոտ ապագայում Կովկաս չի վերադառնալու։