Քանանի․ Սիոնիստներն Իրանը մասնատելու ցանկությունն իրենց հետ գերեզման կտանեն
Արձագանքելով Իրանի մասնատման մասին Սիոնիստական ռեժիմի անվտանգության նախկին աշխատակից Մորդեչայ Կիդարի հայտարարությյանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է․ «Սիոնիստներն Իրանը մասնատելու ցանկությունն իրենց հետ գերեզման կտանեն»։
Ավելի վաղ, Սադաթ-Բեգին սիոնիստական վերլուծական կենտրոնի անդամ Մորդեչայ Կիդարը հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պետք է բաժանվի 6 երկրի, ինչի համար անհրաժեշտ է հրահրել երկրում ապրող էթնիկ խմբերին։
Սոցիալական ցանցի իր էջում արած գրառմամբ արձագանքելով այս հայտարարությանը, Նասեր Քանաին գրել է․ «Այս ձախողված սիոնիստն ավեի վաղ հաստատել որոշ հարևան երկրներում սիոնիստների ռազմական գործողությունները և ասել. «Մենք պետք է մասնատենք Իրանը»։ Այս հայտարարությունը, որն առաջին անգամը չէ հնչում, վկայում է մեր սիրելի Իրանի վերաբերյալ թշնամու մտադրությունների մասին։ Սակայն արդեն չորս տասնամյակ, լսելով այդ հայտարարություններն, Իրանն առավել քան երբևէ հաստատակամորեն շարունակոմ է իր ուղին»։
Նա նշել է․ «Դեպի կործանում գնացող սիոնիստներին պետք է ևս մեկ անգամ հիշեցնել, որ Իրանի գեղեցիկ մարմինը ձևավորող էթնիկ փոքրամասնությունները վերջին 45 տարիների ընթացքույմ շուրջ 250 հազար զոհ են տվել, որպեսզի երկիրը մնա միասնական ու հզոր»։