Զիմբաբվեի կանանց նախարար. Իրանցի կանանց առաջընթացն ինձ հիացրել է
https://parstoday.ir/hy/news/iran-i215436-Զիմբաբվեի_կանանց_նախարար._Իրանցի_կանանց_առաջընթացն_ինձ_հիացրել_է
Զիմբաբվեի կանանց նախարարն ասել է, որ հիացած է իրանցի կանանց առաջընթացով և զարմացած է կանանց հզորացմանն ուղղված Իրանի կառավարության գործողություններից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2024 14:00 Asia/Tehran
  • Զիմբաբվեի կանանց նախարար. Իրանցի կանանց առաջընթացն ինձ հիացրել է

Զիմբաբվեի կանանց նախարարն ասել է, որ հիացած է իրանցի կանանց առաջընթացով և զարմացած է կանանց հզորացմանն ուղղված Իրանի կառավարության գործողություններից։

Զիմբաբվեի զարգացման, կանանց և սոցիալական հարցերի և փոքր և միջին ձեռնարկությունների նախարար տիկին Հարմոնիկա Ստվանգվան ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում ԻԻՀ կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Էնսիե Խազալիի հետ հանդիպման ժամանակ, հիշեցրել է իր այցը Իրան և ասել է. «Իրանի կառավարության աջակցությունը Զիմբաբվեի ժողովրդի պայքարից,  հիմք է հանդիսացել երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը»։

Աղջիկների խանդավառ ներկայությունը Իրանի համալսարաններում

Հարմոնիկա Ստվանգվանն հավելել է, որ Իրանի և Զիմբաբվեի դեմ արևմտյան կառավարությունների կողմից սահմանված անարդար և միակողմանի տնտեսական պատժամիջոցները նույնպես հանգեցրել են կանանց և աղջիկների վրա ճնշում գործադրելուն։

Խազալին այս հանդիպմանն նաև ասել է, որ երկու երկրների հակաիմպերիալիզմի և անկախության պատմությունը խորացրել է երկկողմ հարաբերությունները։

Վերջում երկու կողմերն էլ ողբալի համարեցին Գազայի կանանց վիճակը և պահանջեցին վերջ տալ Գազայի անմեղ ժողովրդի դեմ հանցագործությանը։