Իրանի կառավարությունն ակտիվ դիվանագիտություն է վարում՝ հարևան երկրների հետ հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ
Իսլամական խորհրարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամն ասել է. «13-րդ կառավարությունը, որդեգրելով առաջադիմական դիրքորոշումներ և ընդլայնելով հարաբերությունները հարևան, անկախ ու զարգացած երկրների հետ, կարևոր քայլեր է ձեռնարկել արտաքին քաղաքականության ոլորտում»։
ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Մահմուդ Աբբասզադե Մեշկինին նշել է, որ ԲՐԻԿՍ-ին և ՇՀԿ-ին անդամակցելը և որոշ դաշնագրերում ու վեհաժողովներում առանցքային դերակատարություն ստանձնելը խաղալը եղել է վերջին երկու տարիներին այաթոլլա Ռաիսիի կառավարության կարևոր քայլերից:
Նա նշել է․ «Արտաքին քաղաքականության ոլորտում գրանցված առաջընթացը պայմանավորված է նախագահի ճիշտ մոտեցմամբ ու խելացի արտաքին քաղաքականությամբ, որն էական ազդեցություն է ունեցել երկրի շահերի ու անվտանգության ապահովման գործում»։
Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարության հաշվետվության համաձայն՝ 15 հարևան երկրների հետ Իրանի ոչ նավթային առևտուրը վերջին 10 ամսում հասել է 50 միլիարդ դոլարի և աճել 1,8 տոկոսով։