Իրանի կառավարությունն ակտիվ դիվանագիտություն է վարում՝ հարևան երկրների հետ հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i215454-Իրանի_կառավարությունն_ակտիվ_դիվանագիտություն_է_վարում_հարևան_երկրների_հետ_հարաբերություններն_ընդլայնելու_ուղղությամբ
Իսլամական խորհրարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամն ասել է. «13-րդ կառավարությունը, որդեգրելով առաջադիմական դիրքորոշումներ և ընդլայնելով հարաբերությունները հարևան, անկախ ու զարգացած երկրների հետ, կարևոր քայլեր է ձեռնարկել արտաքին քաղաքականության ոլորտում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2024 07:02 Asia/Tehran
  • Իրանի կառավարությունն ակտիվ դիվանագիտություն է վարում՝ հարևան երկրների հետ հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ

Իսլամական խորհրարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամն ասել է. «13-րդ կառավարությունը, որդեգրելով առաջադիմական դիրքորոշումներ և ընդլայնելով հարաբերությունները հարևան, անկախ ու զարգացած երկրների հետ, կարևոր քայլեր է ձեռնարկել արտաքին քաղաքականության ոլորտում»։

ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Մահմուդ Աբբասզադե Մեշկինին նշել է, որ ԲՐԻԿՍ-ին և ՇՀԿ-ին անդամակցելը և որոշ դաշնագրերում ու վեհաժողովներում առանցքային դերակատարություն ստանձնելը  խաղալը եղել է վերջին երկու տարիներին այաթոլլա Ռաիսիի կառավարության կարևոր քայլերից:

Նա նշել է․ «Արտաքին քաղաքականության ոլորտում գրանցված առաջընթացը պայմանավորված է  նախագահի ճիշտ մոտեցմամբ ու խելացի արտաքին քաղաքականությամբ, որն էական ազդեցություն է ունեցել երկրի շահերի ու անվտանգության ապահովման գործում»։

Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարության հաշվետվության համաձայն՝ 15 հարևան երկրների հետ Իրանի ոչ նավթային առևտուրը վերջին 10 ամսում հասել է 50 միլիարդ դոլարի և աճել 1,8 տոկոսով։