Իրանցի թեքվոնդոիստ աղջիկները Փարիզի Օլիմպիական խաղերի ճանապարհին
Իրանի թեքվոնդոյի կանանց ազգային հավաքականը Փարիզի օլիմպիական խաղերին կմասնակցի երկու անդամով։
Նահիդ Քիանին և Մոբինա Նեմաթզադեն երկու իրանցի կանայք են, ովքեր կմասնակցեն Փարիզ 2024-ի Օլիմպիական խաղերին։
25-ամյա Նահիդ Քիանին 2023 թվականին թեքվոնդոյի 53 կգ քաշային կարգում աշխարհի առաջնությունում նվաճել էր ոսկե մեդալ ։
18-ամյա թեքվոնդիստ Մոբինա Նեմաթզադեն, ով իր կարիերայում ունի 2022 թվականի աշխարհի պատանեկան ոսկե մեդալը և ճանաչվել է Իրանի թեքվոնդոյի միակ ներկայացուցիչը ասիական մայրցամաքի քվոտային մրցումներում, կարողացել է եզրափակիչ դուրս գալ և նվաճել թեքվոնդոյի երկրորդ քվոտան:
Մինչ այս Իրանի թեքվոնդոյի կանանց հավաքականը 2016 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել էր Իրանի կանանց թեքվոնդոյի առաջին մեդալը, իսկ այժմ Փարիզի օլիմպիական խաղերում երկու ներկայացուցիչ կունենա կանանց բաժնում։