Մարտի 19-ին Իրանում նշվում է նավթարդյունաբերության ազգայնացման օրը
Այսօր՝ երեքշաբթի, մարտի 19-ին (իրանական էսֆանդ ամսի 29) Իրանում նշվում է նավթարդյունաբերության ազգայնացման օրը։
73 տարի առաջ այս օրը շրջադարձային եղավ Իրանի քաղաքական պատմության համար։ Իրանի նավթարդյունաբերության ազգայնացումը պատմական ընդվզման և ծանր ու դժվարին պայքարի արդյունք էր:
1951 թվականի մարտի 19-ին Իրանի խորհրդարանում նավթային հանձնաժողովի անդամների կողմից հաստատվեց Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման ծրագիրը, և Իրանի նավթը պաշտոնապես ազգայնացվեց։
Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման հետ կապված լարված քաղաքական շրջանից հետո, Բրիտանիայի ձեռքը կտրվեց Իրանի նավթարդյունաբերությունից, ինչը հանգեցրեց բրիտանացիների աստիճանական դուրսբերմանը տարածաշրջանից:
Իրանի նավթարդյունաբերության ազգայնացումը շրջադարձային էր նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանի քաղաքական զարգացումների պատմության մեջ։
Եգիպտոսում Սուեզի ջրանցքի ազգայնացումը Ջեմալ Աբդել Նասերի գլխավորությամբ ազդված էր Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման գործընթացից։