Մարտի 19-ին Իրանում նշվում է նավթարդյունաբերության ազգայնացման օրը
https://parstoday.ir/hy/news/iran-i215480-Մարտի_19_ին_Իրանում_նշվում_է_նավթարդյունաբերության_ազգայնացման_օրը
Այսօր՝ երեքշաբթի, մարտի 19-ին (իրանական էսֆանդ ամսի 29) Իրանում նշվում է նավթարդյունաբերության ազգայնացման օրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2024 07:16 Asia/Tehran
  • Մարտի 19-ին Իրանում նշվում է նավթարդյունաբերության ազգայնացման օրը

Այսօր՝ երեքշաբթի, մարտի 19-ին (իրանական էսֆանդ ամսի 29) Իրանում նշվում է նավթարդյունաբերության ազգայնացման օրը։

73 տարի առաջ այս օրը շրջադարձային եղավ Իրանի քաղաքական պատմության համար։ Իրանի նավթարդյունաբերության ազգայնացումը պատմական ընդվզման և ծանր ու դժվարին պայքարի արդյունք էր:

1951 թվականի մարտի 19-ին Իրանի խորհրդարանում նավթային հանձնաժողովի անդամների կողմից հաստատվեց Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման ծրագիրը, և Իրանի նավթը պաշտոնապես ազգայնացվեց։

Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման հետ կապված լարված քաղաքական շրջանից հետո, Բրիտանիայի ձեռքը կտրվեց Իրանի նավթարդյունաբերությունից, ինչը հանգեցրեց բրիտանացիների աստիճանական դուրսբերմանը տարածաշրջանից:

Իրանի նավթարդյունաբերության ազգայնացումը շրջադարձային էր նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանի քաղաքական զարգացումների պատմության մեջ։

Եգիպտոսում Սուեզի ջրանցքի ազգայնացումը Ջեմալ Աբդել Նասերի գլխավորությամբ ազդված էր Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման գործընթացից։