Ռայիսին շնորհավորել է Պուտինին՝ ՌԴ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Մարտ 19, 2024 14:01 Asia/Tehran
ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին երկուշաբթի օրը մի ուղերձով շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ նախագահական ընտրություններում վճռական հաղթանակի և Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Ուղերձում, գոհունակություն հայտնելով երկկողմ հարաբերությունների աճող միտման կապակցությամբ, Ռայիսին ընդգծել է երկու երկրների հարաբերությունների հետագա ընդլայնման կարևորությունը։
71-ամյա Պուտինը, ով իշխանության ղեկին է եղել վերջին 25 տարիներին, երկիրը կղեկավարի ևս 6 տարի։
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ 2024 թվականի նախագահական ընտրություններում 87,32 տոկոսով հաղթող է ճանաչվել Վլադիմիր Պուտինը։