Իրանը նախազգուշացրել է պաղեստինցի աղոթարարների նկատմամբ Իսրայելի հարձակումների կապակցությամբ
ԻԻՀ նախագահը զգուշացրել է սրբազան ռամադան ամսվա ընթացքում սուրբ Երուսաղեմում և Ալ Աղսա մզկիթում պաղեստինցի աղոթարարների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի հարձակումների կապակցությամբ։
Թասնիմ գործակալության փոխանցմամբ՝ իսլամական երկրների ղեկավարներին ուսղղված ուղերձում, նշելով, որ Գազայի ցողասպանությունն ու պատերազմն այսօր իսլամ աշխարհի ամենալուրջ խնդիրներն են, Էբրահիմ Ռայիսին նշել է. "Ոճրագործ Իսրայելի ռեժիմի նպատակներից մեկը պաղեստինյան ինքնությունը և քաղաքակրթությունը ոչնչացնելն է, և Գազայի ու Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչ պաղեստինցիներին հարևան երկրներ բռնագաղթի ենթարկելը"։
Նա հավելել է. "Պաղեստինցիների ինքնությունը ոչնչացնելու քաղաքականությունն Իսրայելն առաջ է տանում ԱՄՆ_ի աջակցությամբ"։
Նշելով, որ Գազայում ցեղասպանությունը կանխելու պատասխանատվությունը կրում են միջազգային կառույցներն այդ թվում՝ ՄԱԿ_ը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Միջազգային քրեական դատարանը, Ռայիսին հավելել է." Այս զգայուն իրավիճակում և ռամադան սուրբ ամսվա ընթացքում, Իրանը ևս մեկ անգամ ընդգծում է ցեղասպանությունը կանխելու և սիոնիստ ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը"։
Օրերս իսրայելցի զինվորները փակել են Ալ Աղսա մզկիթի ճանապարհը և պաղեստինցիներին թույլ չեն տվել մտնել մզկիթ՝ աղոթելու համար։
Սակայն տասնյակ հազարավոր պաղեստինցի աղոթարարներն, անցնելով խոչընդոտներից, մտել են մզկիթ՝ իրականացնելու ռամադան ամսվա առաջին ուրբաթօրյա աղոթքը։
Իսլամական դիմադրության շարժումը զգուշացրել է Իսրայելին՝ աղոթարարների մուտքը մզկիթ արգելելու կապակցությամբ, հայտարարելով, որ պաղեստինցիները չեն լռելու օկուպանտ ռեժիմի գործողությունների դիմաց։
Ալ Աղսա մզկիթը համարվում է պաղեստինյան_իսլամական ինքնության հիմնական խորհրդանիշը, որն Իսրայելի ոճրագործ ռեժիմը փորձում է ոչնչացնել։ Սակայն պաղեստինցիների դիմակայության շնորհիվ, դա ռեժիմին չի հաջողվում։