Ռայիսի. 1403 թ կլինի արտադրության ծավալների մեծացման տարի
https://parstoday.ir/hy/news/iran-i215526-Ռայիսի._1403_թ_կլինի_արտադրության_ծավալների_մեծացման_տարի
Շնորհավորելով իրանական Նոր տարվա կապակցությամբ և նշելով, որ այս տարի այն համընկել է ռամազան սուրբ ամսվա հետ, ԻԻՀ նախագահն ասել է. "1403 թվականը լինելու է արտադրության ծավալների մեծացման տարի"։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 20, 2024 07:09 Asia/Tehran
  • Ռայիսի. 1403 թ կլինի արտադրության ծավալների մեծացման տարի

Շնորհավորելով իրանական Նոր տարվա կապակցությամբ և նշելով, որ այս տարի այն համընկել է ռամազան սուրբ ամսվա հետ, ԻԻՀ նախագահն ասել է. "1403 թվականը լինելու է արտադրության ծավալների մեծացման տարի"։

 Iran Press  գործակալության  փոխանցմամբ՝ Նոր տարվա կապակցությամբ հեռուստատեսային ուղերձում, ԻԻՀ նախագահն ասել է. " 1402 թվականը վայրիվերումներով լի տարի էր, որն ուղեկցվեց կարևոր իրադարձությամբ։ Տեղի ունեցան թե լավ, թե դառը իրադարձույուններ։ Սակայն ամեն ինչով հանդերձ, երկիրը զարգացում արձանագրեց բոլոր ոլորտներում"։

Նա հավելել է. " Երեք տարի երկիրը 4 տոկոս տնտեսական աճ է գրանցել, այն դեպքում, երբ իրանական 90_ ականներին այդ ցուցանիշը չէր գերազանցում մեկ տոկոսը"։

Նախագահը նշել է. " Ժողովրդի աջակցությամբ, 1403 թվականը կդառնա արտադրության ու տնտեսության զագացման, գնաճի նվազեցման և իրանցիներին ավելի շատ ծառայելու տարի"։

Անդրադառնալով իսլամական Իրանին վնասելուն ուղղված թշնամու ջանքերին, Ռայիսին ասել է." Տարբեր ոլորտներում մարդկանց ներկայությունը հուսախաբ արեց թշնամուն"։

Անդրադառնալով տարածաշրջանային իրադարձություններին ու Գազայի պատերազմին, Ռայիսին դատապարտել է Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները, նշելով. " Աշխարհի բռնատերերը Սիոնիստական ռեժիմին տրամադրեցին ամենաժամանակակից ռումբերն ու միլիարդավոր դոլարների օգնություն, որպեսզի ոչնչացնեն Գազայում ապրող երկու միլիոն մարդու, սակայն դա նրանց չհաջողվեց"։