Ամիր Աբդոլլահյանը ընդգծել է Նովրուզի քաղաքակրթության երկրների հարաբերությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i215572-Ամիր_Աբդոլլահյանը_ընդգծել_է_Նովրուզի_քաղաքակրթության_երկրների_հարաբերությունների_ընդլայնումը
Իրանի արտգործնախարարն ընդգծել է Նովրուզի քաղաքակրթության երկրների ընդհանուր շահերի հիման վրա բարեկամության, հարաբերությունների և համագործակցության խորացումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2024 12:51 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը ընդգծել է Նովրուզի քաղաքակրթության երկրների հարաբերությունների ընդլայնումը

Իրանի արտգործնախարարն ընդգծել է Նովրուզի քաղաքակրթության երկրների ընդհանուր շահերի հիման վրա բարեկամության, հարաբերությունների և համագործակցության խորացումը։

Ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի կենտրոնի, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը,  առանձին ուղերձներ հղելով Ադրբեջանի, Ուզբեկստանի, Աֆղանստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Իրաքի, Ղրղզստանի, Ղազախստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներին, շնորհավորել է նովրուզի տոնի կապակցությամբ ու այս երկրներին ու ժողովուրդներին մաղթել է երջանկությամբ ու բարեկեցությամբ լի տարի։

Ամիրաբդոլլահյանը հավելել է, որ Նովրուզի հնագույն ծեսն ու գեղեցիկ ավանդույթները տարածաշրջանի ժողովուրդների միջև խորը մարդկային, մշակութային և քաղաքակրթական կապերի, ինչպես նաև հազարավոր տարիների խաղաղության, բարեկամության և ազգակցական կապերի խորհրդանիշն են:

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունն ու ժողովուրդը լրջորեն ձգտում են հարևանության քաղաքականության շրջանակներում Նովրուզի քաղաքակրթության երկրների հետ բարեկամական կապերի, հարաբերությունների և  համագործակցության զարգացմանն ու խորացմանը՝ հիմնված ընդհանուր շահերի վրա։ Նա հույս հայտնեց․ «Մեր ղեկավարների և ժողովուրդների հաստատակամությամբ այս ճանապարհը հող կպատրաստի տարածաշրջանի հետագա զարգացման, առաջընթացի, բարգավաճման և ընդհանուր անվտանգության համար»։