Իրանը քննադատել է միջազգային հանրության լռությունը Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը քննադատել է միջազգային հանրության լռությունը Գազայի հատվածի պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի բարբարոսության շարունակման նկատմամբ։
Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հինգշաբթի օրվա հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին «X» սոցիալական ցանցի իր օգտահաշվում գրել է. «Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի բարբարոսությունն ու դաժանությունը շարունակվում է ողջ աշխարհի աչքի առաջ, և Գազայի դեմ անընդմեջ պատերազմից 167 օր անց միջազգային կառույցները դեռևս անգործության են մատնված և սահմանափակվել են դիրքորոշումներ ու տեսակետներ հայտնելով»։
Քանանին հավելել է, որ Գազայի հատվածի դեմ պատերազմի սկզբից ի վեր մոտ 32,000 պաղեստինցի քաղաքացի է զոհվել, ավելի քան 74,000 մարդ վիրավորվել է, ընդորում զոհերի ավելի քան 72%-ը կանայք և երեխաներ են։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է․ «Այս օրերի ցավալի լուրերից է այն, որ արդեն 4-րդ օրն է, ինչ շարունակվում է Գազայի Շաֆա հիվանդանոցի պաշարումը սիոնիստական զավթիչ բանակի կողմից։ Այս ռեժիմի զինվորներն այսօր առավոտյան պայթեցրել և հիմնովին ավերել են Շաֆայի հիվանդանոցի մասնագիտացված կլինիկան»։
Քանանին հստակեցրել է, որ պատմությունը ի վիճակի չէ ներկայացնել միջազգային հանրության աչքի առաջ այս ամբողջ բացահայտ ու անթաքույց դաժանությունն ու վայրագությունը։ Նրանք, ովքեր լռում կամ աջակցում են այսքան բարբարոսությունների ու վայրագությունների նկատմամբ, պետք է ամաչեն իրենց պահվածքի համար, իսկ միջազգային հանրությունը պետք է կարգին լուծում մտածի ՄԱԿ-ը և նրան կից Անվտանգության խորհուրդը Ամերիկայի և Սիոնիստական ռեժիմի պատանդի կարգավիճակից ազատելու համար:
ԱՄՆ-ը, որպես Իսրայելի գլխավոր աջակից, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից՝ Գազայի հատվածի դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր, ցեղասպանության նպատակով, օգնել է այս ռեժիմին և մեղսակից է եղել նրա հանցագործություններին՝ ֆինանսական և ռազմական փաթեթներ ուղարկելու և Անվտանգության խորհրդում խաղաղության բանաձևերի վրա վետո դնելու միջոցով։