Իրանը առաջամարտիկ է դիմադրության և մարդու իրավունքների պաշտպանության գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i215634-Իրանը_առաջամարտիկ_է_դիմադրության_և_մարդու_իրավունքների_պաշտպանության_գործում
Ըստ ParsToday-ի, Լիբանանի մշակույթի նախարարի խորհրդականը Իրանի Իսլամական Հանրապետությունը անվանել է որպես դիմադրության առանցքի եւ մարդկային իրավունքների պաշտպանության առաջամարտիկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2024 14:37 Asia/Tehran
  • Իրանը առաջամարտիկ է դիմադրության և մարդու իրավունքների պաշտպանության գործում

Ըստ ParsToday-ի, Լիբանանի մշակույթի նախարարի խորհրդականը Իրանի Իսլամական Հանրապետությունը անվանել է որպես դիմադրության առանցքի եւ մարդկային իրավունքների պաշտպանության առաջամարտիկը:

Հինգշաբթի օրը Սուրբ Ղուրանի 31-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում Լիբանանի մշակույթի նախարարի խորհրդական Ռոնի Ալֆան ընդգծել է, որ Իրանը միշտ եղել է առաջամարտիկը պաղեստինյան դիմադրության և մարդկային իրավունքների պաշտպանության գործում՝ հայտարարելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևոր դեր է խաղում իսլամական ումմային աջակցելու գործում, չնայած արտաքին հարձակումներին։

Լիբանանի մշակույթի նախարարի խորհրդականն այնուհետև գովաբանել է Իրանին, և խորհուրդ է տվել բոլոր խմբերին միավորվել՝ Գազայում և Հարավային Լիբանանում դիմադրության առանցքին աջակցելու համար։

Չորեքշաբթի օրը՝ իրանական նոր տարվա առաջին օրը Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը Իրանի ժողովրդի տարբեր խավերի հետ Նովրուզյան հանդիպման ժամանակ ընդգծելով, որ տարածաշրջանում տիրող մեծ անիրավությունը, այսինքն Սիոնիստական ​​ռեժիմի գոյությունը, պետք  դադարեցվի, ասել է. «Մենք աջակցում, օգնում և կողմնակից ենք նրան, ով մուտք է գործում իսլամական, մարդկային ու խղճի այս ջիհադում, և Աստծո կամոք հաջողությամբ կհասնենք այդ նպատակին»։