Քեմալվանդի․ Պատժամիջոցները նպաստել են Իրանի միջուկային արդյունաբերության զարգացմանը
ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է. «Պատժամիջոցներն ուժեղ կետ դարձան Իրանի միջուկային արդյունաբերության համար, քանի որ դրանց պատճառով մենք փորձեցինք կանգնել մեր ոտքերի վրա և այսօր, բացի ներքին կարիքները բավարարելուց, նաև արտահանում ենք տարբեր ռադիոդեղեր»։
Նա նշել է․ «Միջուկային ոլորտն ունի մեծ հնարավրություններ, ինչի համար վերջին տարիներին թշնամիները փորձում են թուլացնել Իրանին, ներքաշելով միջազգային խնդիրների մեջ և խոչըդնոտներ ստեղծելով միջուկային արդյունաբերության զարգացման ճանապարհին»։
Անդրադառնալով միջուկային արդյունաբերության դրական ազդեցությանը մարդկանց կյանքի վրա, այդ թվում՝ միջուկային բժշկության ոլորտում, Քեմալվանդին ասել է․ «Ռադիոդեղերի և ծանր ջրի ածանցյալների՝ ռադիոիզոտոպների արտահանման շնորհիվ, աշխարհի այլ երկրների մեծ թվով քաղաքացիներ նույնպես օգտվում են Իրանի միջուկային արդյունաբերության օգուտներից։ Հետևաբար, Իրանի միջուկային արդյունաբերության գործունեությունն արդյունավետ է աշխարհի բոլոր մարդկանց առողջության համար»։
Քեմալվանդին հավելել է․ «Մյուս խնդիրը վերաբերվում է քաղաքականության ոլորտում միջուկային գործունեության ազդեցությանը։ Ինչպես ասել է ԻԻՀ առաջնորդը, միջուկային գործունեությունն Իրանին հեղինակություն է բերում։ Ուստի եթե մեկը ցանկանում է տեսնել ուժեղ Իրան, պետք է նպաստի միջուկային արդյունաբերության զարգացմանը, քանի որ բացի մարդկանց կյանքի վրա ունեցած դրական ազդեցություններից, այն նաև քաղաքական հեղինակություն է բերում Իրանին»:
Նրա խոսքով․ «Միջուկային ոլորտում ասելիք ունեցող երկիրը սովորական երկիր չէ։ Դա է պատճառը, որ թշնամին չի ցանկանում, որչպեսզի Իրանը տիրապետի միջուկային ամբողջական տեխնոլոգիային։ Եվ ներկայիս քաղաքական խնդիրների պատճառն էլ հենց դա է»։
Անդրադառնալով իրանական 1403 թվականին կազմակերպության կարևորագույն առաջնահերթություններին, Քեմալվանդին նշել է․ «Թշնամու սադրանքները չեզոքացնելուց բացի, կազմակերպությունը մշակել է ատոմակայանների ընդլայնման ծրագրեր, քանի որ առկա է անհրաժեշտ էլեկտրականությունն ամտոմակայանների միջոցով ապահովելու կարիք։ Իսկ քանի որ բնապահպանական նկատառումներից ելնելով, աշխարհը շարժվում է այս ուղղությամբ, այս հարցն այնքան կարևոր է, որ վերջին ամիսներին և ԱՄԷ-ում կայացած COP 28-ի գագաթնաժողովում որոշվել է եռապատկել աշխարհում միջուկային էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը»։
Քեմալվանդին նշել է․ « Միջազգային հանրութունը պետք է ընդունի, որ Իրանը հզոր երկիր է և կարողացել է հազարավոր տարիների ընթացքում կանգնել իր ոտքերի վրա, ու այսօր առաջ է տանում իր նպատակները։ Ու թեև այս ճանապարհին առաջանում են խնդիրներ, սակայն մյուս կողմերը գիտեն, որ չեն կարող իրենց պահանջները պարտադրել Իրանին»։