Իրանը դատապարտել է «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i215656-Իրանը_դատապարտել_է_Կրոկուս_սիթի_հոլ_ում_տեղի_ունեցած_ահաբեկչությունը
Իրանը դատապարտել է Ռուսաստանի մերձմոսկովյան շրջանում գտնվող «Կրոկուսի սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2024 07:43 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը

Իրանը դատապարտել է Ռուսաստանի մերձմոսկովյան շրջանում գտնվող «Կրոկուսի սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը։

ԻԻՀ ռադոիհեռուստատեսության փոխանցմամբ՝ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը դատապարտելով Ռուսաստանի մերձմոսկովյան շրջանում գտնվող «Կրոկուսի սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը, ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին։

 Ամիր Աբդոլլահյանը հավելել է․ «Ահաբեկչության դեմ համատեղ և արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ են միջազգային հանրության լուրջ և ոչ խտրական գործողությունները»:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաին նույնպես խստորեն դատապարտել է ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են մեծ թվով մարդիկ։ Քանանին ցավցակցություն է  հայտնել ՌԴ կառավարությանը, ժողովորդին և հատկապես զոհերի հարազատներին։

Նա նշել է․ «Իրանն այս ցավալի իրավիճակում կանգնած է Ռուսաստանի կողքին»։

Հիշեցնենք, որ Մերձոսկովյան «Կրոկուսի սիթի հոլ» համերգասրահում երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 67 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։