Ամերիկացի 8 սենատորներ աջակցում են 17 հազար իրանցիների սպանած ահաբեկչական խմբին
Ամերիկացի 8 սենատորներ աջակցում են 17 հազար իրանցիների սպանած ահաբեկչճական խմբին, որի պարագլուխն է Մարիամ Ռաջավին ։
Հանրապետական ու դեկմոկրատական 8 սենատորներ ներկայացրել են նախագիծ, որով կառավարությունցի պահանջել են աջակցել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում գտնվող «Աշրաֆ 3» ճամբարում տեղակայված «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամներին։
Հարկ է նշել, որ «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը մինչև 2010 թվականը գտնվում էր ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրամիության օտարերկրյա ահաբեկչական խմբավորումների ցուցակում, սակայն դրանից հետո՝ Իրանի հետ թշնամանքի պատճառով, խմբավորման անունը հանվել է ԱՄՆ-ի և որոշ եվրոպական երկրների ցուցակից։
Այս ահաբեկչական խմբավորումը ստեղծվել է բանտարկության ու ստրկության հիման վրա։ Խմբավորման ղեկավարների կողմից դրա անդամների նկատմամբ կիրառվող մեթոդներից կարելի է նշել ճամբարի ներսում բանտարկելը և նրանց արտաքին աշխարհից բաժանելը, հարկադիր ամուսնալուծությունները և ամուսնությունները և նույնիսկ կազմակերպության հայեցողությամբ ամուրիության կոչ անելը։ Սրանք կիրառվող մեթեդների միայն մի մասն են, որոնց մասին ապացույցները առկա են փաստաթղթերում։
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո՝ 1980-ականներին, «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը մի շարք ահաբեկչական հարձակումներ իրականացրեց Իրանում, արժանանալով իրանցիների ատելությանը։