Իրանն ու Ռուսաստանն ավելի վճռակամ են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i215688-Իրանն_ու_Ռուսաստանն_ավելի_վճռակամ_են_ահաբեկչության_դեմ_պայքարում_համագործակցելու_հարցում
Խստորեն դատապարտելով Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունն ԻԻՀ առաջին փոխնախագահը հայտարարել է, որ ահաբեկչությունը և խաղաղ բնակիչների սպանությունը դատապարտելի է ամբողջ աշխարհում, իսկ ցանկացած կառավարություն կամ խումբ, որն աջակցում է ահաբեկիչներին կամ իրականացնում է ահաբեկչություն, պետք է միջազգային պատասխանատվության ենթարկվի։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 24, 2024 06:52 Asia/Tehran
  • Իրանն ու Ռուսաստանն ավելի վճռակամ են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու հարցում

Խստորեն դատապարտելով Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունն ԻԻՀ առաջին փոխնախագահը հայտարարել է, որ ահաբեկչությունը և խաղաղ բնակիչների սպանությունը դատապարտելի է ամբողջ աշխարհում, իսկ ցանկացած կառավարություն կամ խումբ, որն աջակցում է ահաբեկիչներին կամ իրականացնում է ահաբեկչություն, պետք է միջազգային պատասխանատվության ենթարկվի։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին ուղղված՝ Մոհամմադ Մոխբերի ուղերձում ասված է․ «Ցավակցում եմ Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը հանգեցրեց մեծ թվով անմեղ քաղաքացիների մահվան»։

Նա նշել է․ «Իրանի կառավարությունը պատրաստ է ընդլայնել Ռուսաստանի կառավարության հետ համագործակցությունն  ահաբեկչության դեմ պայքարում»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին  տվյալների համաձայն, տուժել է 152 մարդ, որոնցից 5-ը երեխաներ են, իսկ 133-ը զոհվել են։ 

Հիշեցնենք, որ մարտի 22-ին առնվազն երեք զինված անձ մուտք էին գործել մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահ, ավտոմատից կրակել դահլիճում ներկաների վրա և նռնակներ նետել նրանց ուղղությամբ։