Իրանում գործարկվել է Factor VIII դեղամիջոցի արտադրության հոսքագիծ
Մարտ 27, 2024 06:42 Asia/Tehran
Իրանական գիտահենք ընկերության մասնագետները գործարկել են Factor VIII դեղամիջոցի արտադրության հոսքագիծ, տեղայնացնելով այս դեղամիջոցի արտադրությունը։
Factor VIII դեղամիջոցը կիրառվում է հեմոֆիլիայով հիվանդների բուժման մեջ։ Հոսքագծի գործարկամբ, Իրանն այսուհետ ոչ միայն կկարողանա արտադրել այդ դեղատեսակն այլ նաև արտահանել այն։
Հոսքագիծը գործարկվում է այն պայմաններում, երբ հակաիրանական պատժամիջոցների պատճառով, Factor VIII դեղամիջոցի ձեռքբերումը շատ բարդ է։