ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը վկայում է Սիոնիստական ռեժիմի աննախադեպ մեկուսացման մասին.Հանիե
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարն ասել է. ֊ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին բանաձևը վկայում է Սիոնիստական ռեժիմի աննախադեպ մեկուսացման մասին,իսկ ԱՄՆ֊ն այլևս միջազգային հանրությանը իր կամքը պարտադրելու կարողություն չունի։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն,Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանը Պաղեստինի դատին ու ժողովրդին աջակցելու առաջնագծում է: Մենք պատմական փուլ ենք անցնում Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի գործընթացում, որը Ալ-Աքսա փոթորկի շրջադարձային կետն է։
Նա հավելել է. «Պաղեստինի ժողովուրդն ընդհանուր առմամբ ցույց տվեց առասպելական դիմադրություն, և այս դիմադրությունը ցույց է տալիս մեր ժողովրդի վճռականությունը հանցագործություններին և ցեղասպանությանը դիմակայելու հարցում»:
Նա ասել է. ֊ Չնայած բոլոր ծանր ծախսերին, Սիոնիստական ռեժիմը չի կարողացել հասնել իր ռազմական նպատակներին և այսօր կորցնում է քաղաքական ու միջազգային աջակցությունը։ Երեկ թեև ուշացումով բանաձեւ է ընդունվել, եւ դրանում կան որոշ թերություններ։
Վերջում Հանիեն նշել է֊ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և Իրանի ժողովրդին։ Մենք մոտենում ենք Ղոդսի միջազգային օրվան, և սա կարևոր է,այն դեպքում,երբ շարունակվում է Ալ-Աքսա փոթորկի ճակատամարտը, և հուսով ենք, որ իսլամական ումման ակտիվ ու խիզախ մասնակցություն կբերի Ղոդսի միջազգային օրվան նվիրված երթին: