Սիրիայում իրանցի զինվորական է նահատակվել
https://parstoday.ir/hy/news/iran-i215830-Սիրիայում_իրանցի_զինվորական_է_նահատակվել
ԻՀՊԿ-ն հայտարարել է Սիրիայում տարածաշրջանային անվտանգությունը պաշտպանող իրանցի ռազմական խորհրդականի նահատակության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2024 11:57 Asia/Tehran
  • Սիրիայում իրանցի զինվորական է նահատակվել

ԻՀՊԿ-ն հայտարարել է Սիրիայում տարածաշրջանային անվտանգությունը պաշտպանող իրանցի ռազմական խորհրդականի նահատակության մասին։

Բեհրուզ Վահդին նահատակվել է երկուշաբթի օրը՝ Սիրիայի Դեյր Զոր նահանգի վրա Սիոնիստական ռեժիմի իրականացրած հարձակման հետևանքով։ Վահդին Իրանի Ալբորզ նահանգի Քարաջ քաղաքից էր։ Նա ուներ 2 տարեկան երեխա։ 
Սիրիայի կառավարության պաշտոնական դիմումի համաձայն, ԻՀՊԿ «Ղոդս»  ստորաբաժանման մի խումբ ռազմական կցորդներ ներկա են այդ երկրում՝ Արևմտյան Ասիայի և Սիրիայի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև ԻԼԻՊ-ի դեմ պայքարում այդ երկրին աջակցելու նպատակով։