ԻԻՀ ԱԳ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Մարտ 28, 2024 10:56 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳ նախարարը չորեքշաբթի օրը ժամանել է Աշխաբադ, որտեղ նարն դիմավորել են Թուքրմենստանի պաշտոնյաները։
Սոցիալական ցանցի իր օգտահաշվում արած գրառման մեջ Ամիր Աբդոլլահյանը նշել է․ «Այցը տեղի է ունենում Իրանի ակտիվ արտաքին քաղաքականության և դինամիկ դիվանագիտության շրջանակներում և հարևանների, հատկապես Թուրքմենստանի հետ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու նպատակով»։
Աբդոլլահյանը հավելել է, որ Իրանի և Թուրքմենստանի միջև էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության զարգացումը, ահաբեկչության դեմ պայքարը կլինեն այդ երկրում իր բանակցությունների առանցքներից:
Պիտակ