Իրանի ԱԳՆ խոսնակ. Գազայում ցավալի ողբերգությունները մարդու իրավունքների գնահատման չափանիշ են
https://parstoday.ir/hy/news/iran-i215940-Իրանի_ԱԳՆ_խոսնակ._Գազայում_ցավալի_ողբերգությունները_մարդու_իրավունքների_գնահատման_չափանիշ_են
 Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ վերջին 6 ամիսների ընթացքում Գազայում տեղի ունեցած ցավալի ողբերգությունները մարդու իրավունքների նկատմամբ կառավարությունների և միջազգային հանրության հավատարմության գնահատման չափանիշ են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2024 16:14 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. Գազայում ցավալի ողբերգությունները մարդու իրավունքների գնահատման չափանիշ են

 Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ վերջին 6 ամիսների ընթացքում Գազայում տեղի ունեցած ցավալի ողբերգությունները մարդու իրավունքների նկատմամբ կառավարությունների և միջազգային հանրության հավատարմության գնահատման չափանիշ են։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին ուրբաթ օրը «X» սոցիալական ցանցի իր անձնական էջում գրել է, որ Գազայում վերջին 6 ամիսների ընթացքում տեղի ունեցած ցավալի ողբերգությունները մարդու իրավունքների հարցում մարդկային, բարոյական և իրավական պարտականություններին կառավարությունների և միջազգային հանրության հավատարմության աստիճանի գնահատման չափանիշ են։

Քանանի Չաֆին հավելեց, որ մարդու իրավունքների պաշտպանությանը հավակնող երկրների և կառավարությունների պաշտոնյաների արձագանքը Գազայի հարավ-արևմտյան ափին Իսրայելի ապարտեիդի ռեժիմի զինվորների սարսափելի հանցագործությանը՝ երկու անզեն պաղեստինցի երիտասարդների սպանության և թաղման հարցում, հստակ ցույց է տալիս, թե որքան են նրանք նրանք ազնիվ իրենց կարգախոսներում և մարդու իրավունքների պնդումներում:

Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին վիճակագրության համաձայն՝ Գազայի հատվածի վրա սիոնիստների հարձակման սկզբից ի վեր զոհվել է 32623 մարդ, վիրավորվել 75092-ը։

Վերջին 24 ժամում Սիոնիստական ​​ռեժիմի գործողությունների հետևանքով զոհվել է 71 մարդ, վիրավորվել 112-ը։