Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
https://parstoday.ir/hy/news/iran-i215944-Սահմանազատման_հետ_կապված_հարցերը_դեռ_քննարկումների_փուլում_են._փոխվարչապետի_գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն այս պահին քննարկում Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերի փոխանցումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2024 06:05 Asia/Tehran
  • Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն այս պահին քննարկում Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերի փոխանցումը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն այս պահին քննարկում Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերի փոխանցումը։

«Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից փոխանցեցին՝ սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են։

«Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումների արդյունքների վերաբերյալ հրապարակվում են պաշտոնական մամուլի հաղորդագրություններ, որոնց շրջանակներից դուրս երկկողմ հաստատված աշխատակարգի համաձայն կողմերը մեկնաբանություններ չեն տալիս», - ասված է պատասխանի մեջ։

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր, թե արդյոք այդ տարածքների փոխանցումը քննարկվում է կոնկրետ քարտեզների հիման վրա, եթե այո, ապա ո՞ր թվականի քարտեզների, կա՞ն կոնկրետ ժամկետներ դրանց փոխանցման վերաբերյալ։

Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ հանձնաժողովների հաջորդ հանդիպման օրը դեռևս որոշված չէ:

https://www.tert.am/am/news/2024/03/29/mher-grigoryan/4101182