Իրանի տարածքով տարանցման ծավալն աճել է ավելի քան 36 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i216152-Իրանի_տարածքով_տարանցման_ծավալն_աճել_է_ավելի_քան_36_տոկոսով
Իրանի մաքսային ծառայությունը հայտարարել է, որ անցած տարի երկրի տարածքով տարանցման ծավալն աճել է 36,52%-ով և հասել 17 մլն 790 հազար տոննայի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2024 13:28 Asia/Tehran
  • Իրանի տարածքով տարանցման ծավալն աճել է ավելի քան 36 տոկոսով

Իրանի մաքսային ծառայությունը հայտարարել է, որ անցած տարի երկրի տարածքով տարանցման ծավալն աճել է 36,52%-ով և հասել 17 մլն 790 հազար տոննայի։

Նշված ժամանակահատվածում ամենախոշոր  արտասահմանյան տարանցումն իրականացվել է  հարավային Շահիդ Ռաջայի մաքսային տարածքից՝ 5 մլն 170 հազար տոննա։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36,9 տոկոսով։ 

Տարանցման ծավալներով երկրորդ և երրորդ տեղերում են Փարվիզ Խան  և Բաշմաք մաքսակետերը, համապատասխանաբար՝ 3 մլն 950 հազար  տոննա և 1 մլն 938 հազար տոննա ծավալով:

Ըստ այս հաղորդման՝ տարի Փարվիզ Խան մաքսակետից տարանցումն աճել է 368%-ով, իսկ Բաշմաք մաքսակետից՝ 57%-ով։

4-10-րդ տեղերում են Բազարգանի մաքսակետը՝ 1 մլն 188 հազար տոննա, Սարխսի մաքսակետը՝ 723 հազար տոննա, Բիլեսվարի մաքսակետը՝ 674 հազար տոննա, Աստարայի մաքսակետը ՝ 549 հազար տոննա, Ջոլֆայի մաքսակետը ՝ 542 հազար տոննա, Բանդար Լանգեի մաքսակետը՝ 482 հազար տոննա և Աստարայի հատուկ տնտեսական գոտին՝ 456 հազար  տոննա տարանցման ծավալով: