ԻԻՀ առաջնորդ․ Ղոդսի համաշխարհային օրը կվերածվի Սիոնիստական ռեժիմի դեմ միջազգային ընդվզման
Նշելով, որ այս տարի Ղոդսի համաշխարհային օրը վերածվելու է Սիոնիստական ռեժիմի դեմ միջազգային ընդվզման, ԻԻՀ առաջնորդը հավելել է․ «Եթե նախկինում Ղոդսի համաշխարհային օրը նշվում էր միայն իսլամական երկրներում, այս տարի, Աստծո կամոք, ոչ իսլամական երկրները նույնպես, մեծ հավանականությամբ, կնշեն այս օրը»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ռամադան սուրբ ամսվա 23-րդ օրն Իսլամական համակարգի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր կառույցների ղեկավարներ, նախկին պաշտոնյաներ ու հասարակական-մշակութային գործիչներ, հանդիպել են ԻԻՀ առաջնորդի հետ։
Հանդիպմանն ԻԻՀ առաջնորդը հայտարարել է․ «Դրական ու ակտիվ քանջեր են տարվում, սակայն պետք է ավելի շատ աշխատել»։
Նշելով, որ երկրի տնետսության վիճակն այնպիսին է, որ կան թե դառը թե քաղցր իրականություններ, այաթոլլահ Խամենեին հավելել է․ «Խնդիրների թվում կարելի է նշել գնաճը, շուկայի անկայունթույունը և ազգային արժույթի արժեզրկումը»։
Նա հավելել է․ «Մարդիկ ականկալում են, որ տնտեսական ոլորտում պաշտոնյաների որոշումներն ու գործողությունները շոշափելի ազդեցություն ունենան իրենց կյանքի վրա։ Եվ այս ակնկալիքը պետք է արդարանա»։
Անդրադառնալով տնտեսության մեջ առկա դրական իրողություններին, առաջնորդն ասել է․ «Դրանց թվում է ենթակառուցվածքային խոշոր ցանցի աշխատանքը, որի արդյունքները նկատելի կդառնան երկարաժամկետ հեռանկարում»։
Հեղափոխության առաջնորնդն ասել է․ «Սիոնիստական ռեժիմի ձախողումները Գազայում շարունակվելու են և ռեժիմը մոտենալու է փլուզմանն ու կազմաքանդմանը։ Սիրիայում նրանց գործողությունները փրկություն չեն դառնա և նրանք անպայման ծանր ապտակ կստանան իրենց քայլի համար»։