Իրանի Սիստան և Բալուչեստան  նահանգում ահաբեկչական հարձակման մանրամասները 
https://parstoday.ir/hy/news/iran-i216196-Իրանի_Սիստան_և_Բալուչեստան_նահանգում_ահաբեկչական_հարձակման_մանրամասները
Իրանի  Սիստան և Բալուչեստան նահանգի  իրավապահ մարմինների ղեկավարի տեղակալ Ալիռեզա Մարհամաթին հայտարարել է, որ «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը, որը Իրանում հայտնի է «Ջեյշ Ալ Զոլմ» անունով, երեկ գիշեր հարձակվել է   նահանգի Ռասկ  և  Չաբահար քաղաքներում գտնվող երկու ռազմական շտաբների վրա։Նա նշել է, որ իրավապահները ոչնչացրել են 16 ահաբեկչի։ 
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 04, 2024 13:46 Asia/Tehran
  • Իրանի Սիստան և Բալուչեստան  նահանգում ահաբեկչական հարձակման մանրամասները 

Իրանի  Սիստան և Բալուչեստան նահանգի  իրավապահ մարմինների ղեկավարի տեղակալ Ալիռեզա Մարհամաթին հայտարարել է, որ «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը, որը Իրանում հայտնի է «Ջեյշ Ալ Զոլմ» անունով, երեկ գիշեր հարձակվել է   նահանգի Ռասկ  և  Չաբահար քաղաքներում գտնվող երկու ռազմական շտաբների վրա։Նա նշել է, որ իրավապահները ոչնչացրել են 16 ահաբեկչի։ 


Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդմամբ՝ ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է, որ  սպանված ահաբեկիչների թիվը կարող է հասնել 18 մարդու։ Այս ահաբեկչության ժամանակ նահատակվել են Իրանի անվտանգության 11 աշխատակիցներ
Ներկայումս Չաբահարում և Ռասկում անվտանգության իրավիճակը նորմալ է։ 

Թաքֆիրական և սալաֆիական գաղափարներով «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը   Սիրիայում ահաբեկչական և թաքֆիրական խմբավորումների աջակիցներից է։


Այս ահաբեկչական խմբավորումը, որի պատկանելությունը Սիոնիստական ռեժիմին բազմիցս հիշատակվել է անվտանգության զեկույցներում, մինչ այժմ պատասխանատվություն է ստանձնել Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բալուչեիստան նահանգում մի քանի   ահաբեկչությունների, այդ թվում՝ Զահեդանի ահաբեկչության համար: