Իրանի նախագահ. Ղոդսի օրը Գազան պաշտպանելու կանչը կլինի բոլոր ժողովուրդների կանչը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Ղոդսի համաշխարհային օրը, բռնության դեմ բողոքի ձայնը և իրավազրկվածին ու Գազայում մուսուլման հզոր ժողովրդին պաշտպանելը լինելու է բոլոր ժողովուրդների և իսլամական ումմայի կանչը»։
Վաղը՝ Ռամադան սրբազան ամսվա վերջին ուրբաթ օրը, Իրանի Իսլամական Հանրապետության մեծ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ հռչակվել է Ղոդսի համաշխարհային օր։
Ռամադան սրբազան ամսվա վերջին ուրբաթ օրը որպես Ղոդսի համաշխարհային օր հռչակվելուց հետո, մուսուլման ժողովուրդները Պաղեստինի հարցը դիտարկում են որպես մի անհրաժեշտություն` բռնահարված ժողովուրդներին աջակցելու համար։
Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր (հինգշաբթի) աշխարհի մուսուլման և ազատատենչ ժողովուրդներին կոչ է արել մասնակցել Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված երթին և ասել,-«Կասկած չկա, որ այս տարի Ղոդսի օրը տարբերվելու է նախորդ տարիների Ղոդսի օրվանից, քանի որ այսօր Սիոնիստական ռեժիմին որպես քաղցկեղային գոյացություն տարածաշրջանում դիտելը բոլոր երկրների և ժողովուրդների ընդհանուր հայեցակետն է»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հավելել է. -«Դիմադրությանը որպես խնդրի միակ ելք համարելը դարձել է աշխարհի բոլոր ժողովուրդների հայեցակետը»։