Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչ․ Սիոնիստական ռեժիմը դարձել է հանցագործության խորհրդանիշ
Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցի կանանց ու երեխաների սպանությանը, Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր քարոզիչն ասել է․ «Սիոնիստական կեղծ ու մանկասպան ռեժիմը միջազգային իրավունքի համակարգում դարձել է հանցագործության խորհրդանիշ»։
Իրանի հեռոիւստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հոջաթոլէսլամ Մոհամմադ Հասան Աբու Թորաբիֆարդը, Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզում, նշել է, որ Ղոդսի օրվա երթն ամուր և անփոխարինելի աջակցություն է Պաղեստինի ժողովրդին և Դիմադրության ուժերին։ Նա ասել է․ «Անօգնական պաղեստինցիների ցեղասպանության, մոտ 70 հազար բնակելի միավորների, 227 մզկիթի, 100 դպրոցի ու համալսարանի և 22 հիվանդանոցների ավերման պատճառով, Սիոնիստական կեղծ ու մանկասպան ռեժիմը միջազգային իրավունքի համակարգում դարձել է հանցագործության խորհրդանիշ»։
Նշելով, որ 2023թ հոկտեմբերի 7-ին իրականացված «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունը սասանեց ռեժիմի և նրա կողմնակիցների ռազմական, քաղաքական և տնտեսական կառուցվածքը, աղոթապետն ասել է․ «ԱՄՆ-ի համաշխարհային ու տարածաշրջանային դիրքը վտանգի տակ է, իսկ Սիոնիստական ռեժիմը մեծ ձախողումներ է կրում»:
Քննադատելով մարդու իրավունքների հարցում արևմտյան երկրների վարած երկակի քաղաքականությունը, Մոհամմադ Հասան Աբու Թորաբիֆարդն ասել է․ «Պաղեստինցիներն անհավասար մարտում իրենց բացառիկ դիմադրությամբ ցուցադրեցին իսլամի բարձր արժեքները, և պատերազմից վեց ամիս անց, Թել Ավիվը, բացի ցեղասպանությունից, այլ բանի չի հասել»։
Նշելով, որ Իրաքում Իրանի հյուպատոսարանի վրա իրականացված հարձակմամբ Իսրայելը փորձում էր դուրս գալ Գազայի փակուղուց, աղոթապետն ասել է․ «Իր ուժը վերականգնելու նպատակով Դամասկոսում իրականացրած հուսահատ հարձակումը ռազմավարական և ռազմական արժեք չուներ»։
Աղոթապետը նշել է, որ Իրանը խելամտորեն կպատասխանի այս հարձակմանը, հավելելով, որ Իսլամական Հանրապետությունն այսօր տարածաշրջանային խոշոր տերություն է, որը ճանապարհ է ապահովել իսլամի առաջխաղացման և ընդլայնման համար և Պաղեստինի հարցը դարձրել է իսլամական աշխարհի առաջին խնդիրը։
Նրա խոսքով․ «Սիոնիստական ռեժիմը կանգնած է ամուր, համակարգված ու գաղափարական ճակատի դիմաց, որը ձևավորել են ՀԱՄԱՍ-ը, «Իսլամական ջիհադը» և Պաղեստինի ժողովուրդը»։