Իրանում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունից հետո ԻԻՀ նամակ է հղել ԱԽ-ին
Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգում «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման հարձակումից հետո, ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը նամակ է հղել ԱԽ-ին, կոչ անելով դատապարտել այդ հարձակումը և քայլեր ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ։
«Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորումը, որի կապը Սիոնիստական ռեժիմի հետ գաղտնիք չէ, անցած հինգշաբթի օրը փորձել է գրավել Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի Ռասկ և Չաբահար շրջաններում տեղակայված ԻՀՊԿ կենոնտրենակայանները։ Սակայն անվտանգության ուժերի գործողությունների արդյունքում, խմբավորման գործողությունը ձախողվել է։
Բախման ժամանակ սպանվել է 18 ահաբեկիչ, Իրանի անվտանգության ուժերի 10 ծառայող և վիրավորվել է 44 բնակիչ։
ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ուրբաթ օրն Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում գրել է. «Իրանը խպստորեն դատապարտում է նման նողկալի և դաժան ահաբեկչական գործողությունները և ընդգծում, որ մեղավորները պատասխանատվություն են կրելու»։
Նա հավելել է․ «Հաշվի առնելով, որ այս խմբավորումն օտար երկրների աջակցությամբ հարձակումներ է իրականացնում ԻԻՀ քաղաքացիների դեմ, Իրանը խնդրում է Անվտանգության խորհրդին խստորեն դատապարտել այդ ահաբեկչական գործողությունները և ահաբեկչության դեմ պայքարի կապակցությամբ ստանձնած պարտավորությունների շրջանակներում ձեռնարկել համապատասխան միջոցներ»։
Իրավանին գրել է․ «Իրանը, որպես ահաբեկչության աղետալի հետևանքները կրած երկիր, հաստատակամ է՝ պայքարելու այս արհավիրքի դեմ»։
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն Անվտանգության խորհրդի ղեկավարին խնդրել է գրանցել և տարածել այս նամակը՝ որպես Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի փաստաթուղթ՝ օրակարգի 109-րդ կետով՝ «Միջազգային ահաբեկչության վերացմանն ուղղված միջոցառումներ» վերնագրով։