Շիրազի Էրամի այգին՝ Իրանի պատմական եզակի այգիների մի նմուշ
https://parstoday.ir/hy/news/iran-i216286-Շիրազի_Էրամի_այգին_Իրանի_պատմական_եզակի_այգիների_մի_նմուշ
Էրամի այգին՝ Շիրազի այգիների գոհարը, Իրանի պատմական  եզակի այգիների մի նմուշ է՝ որը կառուցված է 110 հազար  քառակուսի մետր մակերեսով ուղղանկյուն տարածքի վրա, և նրա  նոճիները համաշխարհային համբավ ունեն։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 06, 2024 14:35 Asia/Tehran
  • Շիրազի Էրամի այգին՝ Իրանի  պատմական եզակի այգիների մի նմուշ

Էրամի այգին՝ Շիրազի այգիների գոհարը, Իրանի պատմական  եզակի այգիների մի նմուշ է՝ որը կառուցված է 110 հազար  քառակուսի մետր մակերեսով ուղղանկյուն տարածքի վրա, և նրա  նոճիները համաշխարհային համբավ ունեն։

Իրանի Շիրազ քաղաքը հայտնի է ոչ միայն համաշխարհային գրողներով և բանաստեղծներով, ինչպիսիք են Սաադին և Հաֆեզը, այլև  հեռավոր անցյալից ի վեր աշխարհում նրա հռչակն ու համբավը  կապված է եղել կանաչապատ այգիների,  ծառուծաղկի ու բլբուլի հետ։  Շիրազի տեսարժան և հայտնի այգիներից մեկը Էրամի այգին է:

Էրամի այգու իրական պատմության և կառուցման վերաբերյալ շատ առեղծվածներ կան, և այգու կառուցման վաղ ժամկետի վերաբերյալ միակ հասանելի փաստաթուղթը դրա հիշատակումն է բազմաթիվ  ուղեգրություններում։

Շիրազի Էրամի այգում գոյություն ունեցող շենքը կառուցվել է մոտ 200 տարի առաջ։

Այս եռահարկ շենքը զարդարված է գունավոր սալիկներով և գեղեցիկ սվաղով։ Գեղեցիկ են նաև այգու դռներն ու պատուհանները։

Շիրազի Էրամի այգին այն 9 իրանական այգիներից մեկն է, որոնք 2011 թվականին գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում; ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված իրանական այգիների հավաքածուն ներառում է Շիրազում գտնվող  Էրամի այգին ,  Ֆարսի Մարվդաշտում գտնվող Փասարգադի այգին,  Սպահանի  Չեհլստունի այգին , Քաշանի  Ֆինի այգին, Բեհշահրի Աբբաս Աբադի այգին, Քերմանի Շահզադեհի այգին, Բիրջանդի  Աքբարիեի այգին, Յազդի Դոլաթ Աբադի և  Փահլեվանփուր այգիները։

Իրանի Ֆարս նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի գլխավոր տնօրեն Մոհամմադ Սաբեթ Էղլիդին ասել է, որ այս տարվա Նոռուզյան օրերին մեկ միլիոն 311 հազար 628 մարդ  այցելել է Ֆարս նահանգի  զբոսաշրջային վայրեր: