Հարևանների և հարավային երկրների հետ համագործակցության խորացումն Իրանի տնտեսական դիվանագիտության առանցքում
https://parstoday.ir/hy/news/iran-i216294-Հարևանների_և_հարավային_երկրների_հետ_համագործակցության_խորացումն_Իրանի_տնտեսական_դիվանագիտության_առանցքում
ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարարը հայտարարել է, որ կառավարության տնտեսական դիվանագիտության առաջնահերթությունը հարևանների, տարածաշրջանի երկրների, ասիական և հարավային երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումն ու ընդլայնումն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2024 06:35 Asia/Tehran
  • Հարևանների և հարավային երկրների հետ համագործակցության խորացումն Իրանի տնտեսական դիվանագիտության առանցքում

ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարարը հայտարարել է, որ կառավարության տնտեսական դիվանագիտության առաջնահերթությունը հարևանների, տարածաշրջանի երկրների, ասիական և հարավային երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումն ու ընդլայնումն է։

Շաբաթ օրը, ԲՐԻԿՍ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը, Մեհդի Սաֆարին նշել է, որ տարածաշրջանային կազմակերպությունները, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԲՐԻԿՍ-ը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը, ԵԱՏՄ-ն, կարևոր տեղ ունեն Իրանի տնտեսական դիվանագիտության մեջ, և Իսլամական Հանրապետությունը դրանք դիտարկում է որպես Հարավ-Հարավ համագործակցության ընդլայնման մեծ հնարավորություն։ 

Նշելով, որ նման կառույցների շրջանակում համագործակցությունը ավելի է ամրապնդում երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, Սաֆարին հավելել է․ «Չնայած անօրինական և ճնշող միակողմանի պատժամիջոցներին, որոնք Իրանին զրկել են իր կարողությունների լիարժեք օգտագործումից, Իսլամական Հանրապետությունը տարբեր կառույցներում կատարել է իր դերը   և որպես ECO-ի և D-8-ի հիմնադիր անդամներից մեկը, միշտ  կարևոր դերակատարություն է  ունեցել այդ խմբերի նպատակներն իրականացնելու հարցում»։ 

Նա հավելել է, որ որպես ՇՀԿ և ԲՐԻԿՍ անդամ,  Իսլամական Հանրապետությունը վճռական է նպաստել այս կազմակերպությունների զարգացմանը, իսկ  հունվարին ԵԱՏՄ հինգ անդամների հետ ստորագրելով ազատ առևտրի համաձայնագիր, որն ընդգրկում է նրանց միջև ընդհանուր առևտրի գրեթե 90%-ը, բարելավել է իր հարաբերություններն այս տնտեսական միության հետ։