Իրան. Արաքս գետում Հայաստանի ատոմակայանի կողմից ռադիոակտիվ նյութերով աղտոտման հետքեր չկան
https://parstoday.ir/hy/news/iran-i216312-Իրան._Արաքս_գետում_Հայաստանի_ատոմակայանի_կողմից_ռադիոակտիվ_նյութերով_աղտոտման_հետքեր_չկան
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևմտյան Ատրպատական նահանգի շրջակա միջավայրի պահպանման կազմակերպության գլխավոր տնօրենն ասել է. -Արաքս գետում Հայաստանի ատոմակայանի ռադիոակտիվ նյութերով աղտոտման հետք չկա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2024 12:02 Asia/Tehran
  • Իրան. Արաքս գետում Հայաստանի ատոմակայանի կողմից ռադիոակտիվ նյութերով աղտոտման հետքեր չկան

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևմտյան Ատրպատական նահանգի շրջակա միջավայրի պահպանման կազմակերպության գլխավոր տնօրենն ասել է. -Արաքս գետում Հայաստանի ատոմակայանի ռադիոակտիվ նյութերով աղտոտման հետք չկա։

Լրատվամիջոցների հետ ասուլիսում Սաիդ Շահանդը հավելեց, որ Արաքս գետի աղտոտիչները «Փոլդաշտ» տեղամասում վերահսկվում են, և մինչ այժմ Հայաստանի ատոմակայանի կողմից ռադիոակտիվ նոյթերով աղտոտում չի նկատվել։

Անդրադառնալով շրջակա միջավայրի և մարդկանց առողջության պահպանման նպատակով տարածաշրջանի երկրների հետ Իրանի համագործակցությանը, Շահանդն ասել է. «Մենք այս հարցում համագործակցել ենք Հայաստանի հետ։

Ավելի վաղ Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը, անդրադառնալով Արաքս գետի շարունակական և տարեկան ռադիացիոն մոնիտորինգին, հայտարարել էր.- Առայժմ այս կենտրոնն իր մանրամասն ուսումնասիրություններում չի հանդիպել գետի ռադիոակտիվ աղտոտման դեպքի։

Վերջերս որոշ լրատվամիջոցներ շշուկներ էին բարձրացրել Արաքս գետում Մեծամորի ատոմակայանի ռադիոակտիվ նյութերի առկայության մասին, որպեսզի լարում առաջացնեն Թեհրան-Երևան հարաբերություններում, և հանրության մոտ մտահոգություն առաջացնեն, սակայն պատասխանատու կազմակերպությունների պարզաբանումները նրանց այդ առիթը չտվեցին։