Իրան. Արաքս գետում Հայաստանի ատոմակայանի կողմից ռադիոակտիվ նյութերով աղտոտման հետքեր չկան
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևմտյան Ատրպատական նահանգի շրջակա միջավայրի պահպանման կազմակերպության գլխավոր տնօրենն ասել է. -Արաքս գետում Հայաստանի ատոմակայանի ռադիոակտիվ նյութերով աղտոտման հետք չկա։
Լրատվամիջոցների հետ ասուլիսում Սաիդ Շահանդը հավելեց, որ Արաքս գետի աղտոտիչները «Փոլդաշտ» տեղամասում վերահսկվում են, և մինչ այժմ Հայաստանի ատոմակայանի կողմից ռադիոակտիվ նոյթերով աղտոտում չի նկատվել։
Անդրադառնալով շրջակա միջավայրի և մարդկանց առողջության պահպանման նպատակով տարածաշրջանի երկրների հետ Իրանի համագործակցությանը, Շահանդն ասել է. «Մենք այս հարցում համագործակցել ենք Հայաստանի հետ։
Ավելի վաղ Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը, անդրադառնալով Արաքս գետի շարունակական և տարեկան ռադիացիոն մոնիտորինգին, հայտարարել էր.- Առայժմ այս կենտրոնն իր մանրամասն ուսումնասիրություններում չի հանդիպել գետի ռադիոակտիվ աղտոտման դեպքի։
Վերջերս որոշ լրատվամիջոցներ շշուկներ էին բարձրացրել Արաքս գետում Մեծամորի ատոմակայանի ռադիոակտիվ նյութերի առկայության մասին, որպեսզի լարում առաջացնեն Թեհրան-Երևան հարաբերություններում, և հանրության մոտ մտահոգություն առաջացնեն, սակայն պատասխանատու կազմակերպությունների պարզաբանումները նրանց այդ առիթը չտվեցին։