Իրանում այսօր նշվում է Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրը
Իրանում այսօր նշվում է Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրը, ի նշան հարգանքի միջուկային վառելիքի ամբողջական ցիկլին տիրապետելու իրանցի գիտնականների ջանքերի։
2006թ այս օրն իրանցի գիտնականներին հասանելի դարձավ միջուկային վառելիքի արտադրության ամբողջական ցիկլը։
Իրանցի մասնագետների կողմից ուրանի հասրտացման տեխնոլոգիան ձեռք բերելու և իրանական արտադրության ցենտրիֆուգների միջոցով հարստացման ամբողջական շղթա գործարկելու մասին ՄԱԳԱՏԷ-ին հայտնելուց հետո, Իրանը ներառվեց խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիա ունեցող եկրենրի թվում։
Այսօր Իրանը գրանցում է գիտության արտադրության աճի ամենաբարձր տեմպերը։ Այդ թվում կարելի է նշել ցողունային բջիջների արտադրությունն ու բազմացուըմը, նանոտեխնոլոգիան և միջուկային գիտելիքների օգտագործմամբ տարբեր տեսակի ռադիոդեղագործական միջոցների արտադրությունը։
Միջուկային բժշկության ոլորտում արտադրանքի և ծառայությունների ընդլայնմամբ ապահովվում է երկրի բժշկական և առողջապահական կենտրոնների դեղագործական կարիքների զգալի մասը, իսկ մյուս ոլորտների գործունեությունն իրականացվում է ավելի արագ տեմպերով։
Վերջին տարիներին Իրանի միջուկային ոլորտի գիտնականներին հաջողվել է արտադրել լայն սպառման ապրանքներ, որոնք անհրաժեշտ են երկրի գիտական և հետազոտական կենտրոններին: Մասնագետներն այսօր ձգտում են այս ռազմավարական ոլորտի առավել զարգացմանը։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա կապակցությամբ հղած ուղերձում, նշել է, որ այս օրը միջուկային արդյունաբերության զարգացման ուղղությամբ գիտնականների շուրջօրյա ջանքերի պատմության ոսկե էջն է։