Հաղթանակ Գերմանիայի, Ճապոնիայի և Թաիլանդի նկատմամբ. Իրանցի նստած վոլեյբոլիստուհիները եզրափակչի ճանապարհին
Ապրիլ 08, 2024 13:12 Asia/Tehran
Իրանի կանանց նստած վոլեյբոլի հավաքականը Գերմանիային հաղթելուց հետո, պարալիմպիկ ընտրական մրցույթի եզրափակիչ փուլին հասնելու համար ունի ընդամենը մեկ փուլ:
Չինաստանի Դալի քաղաքում կայանում է նստած վոլեյբոլի Փարիզի պարալիմպիկ մրցաշարի ընտրական մրցումները, և Իրանի կանանց հավաքականն այսօր (երկուշաբթի) ուժերը չափեց Գերմանիայի հետ և հաղթեց 3:0 հաշվով:
Իրանի նստած վոլեյբոլի կանանց հավաքականն արդեն հաղթել էր Թաիլանդի և Ճապոնիայի հավաքականներին։
Այս մրցույթի հաղթող թիմը կմասնակցի 2024 թվականի Փարիզի Պարալիմպիկ խաղերին։