Ապրիլ 09, 2024 11:29 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ. ԱՄՆ-ը հեղինակազրկվել է Գազայում ցեղասպանությանն աջակցելու համար

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն ասել է․- ԱՄՆ-ը հեղինակազրկվել է Գազայում ցեղասպանությանն աջակցելու համար։

Երկուշաբթի օրը, Պաղեստինի մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում Ամիր Սաիդ Իրավանին  հավելեց.- Չնայած հրադադար հաստատելու մասին միջազգային բոլոր պահանջներին և Անվտանգության խորհրդի 2728 բանաձևի հաստատմանը, Իսրայելի ռեժիմի կողմից միջազգային կանոնների անտեսմամբ և անողոք ռմբակոծմամբ և Գազայի ժողովրդի դեմ ցեղասպանության շարունակմամբ, այս տարածաշրջանում ավերիչ իրավիճակը շարունակվում է և Գազայի հատվածում սրվել է անվտանգության ու մարդկային իրավիճակը։

Նշելով, որ Գազայում բարբարոսական և ցեղասպանական գործողությունները, ինչպես նաև միջազգային իրավունքի կրկնվող խախտումները հնարավոր չէին առանց ԱՄՆ-ի բացահայտ համաձայնության և համապարփակ քաղաքական, ֆինանսական և ռազմական աջակցության ու մասնակցության, ՄԱԿ-ում Իրանի ավագ դիվանագետն ասել է․- Վաշինգտոնը խարդախ խաղ է խաղում Անվտանգության խորհրդում. Բանաձևի նախագիծ առաջարկելով, որը վետո դրվեց Ռուսաստանի և Չինաստանի կողմից մարտի 22-ին, նպատակ ուներ ոչ թե փոխզիջման վրա հիմնված տեքստ մշակել, այլ ԱՄՆ-ը մտադիր էր Իսրայելին կանաչ լույս տալ Ռաֆահում ռազմական գործողություններ իրականացնելու համար:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հավելել է, որ Միացյալ Նահանգները, կործանարար դեր խաղալով, անջատել է բոլոր քաղաքական և դիվանագիտական ​​գործիքները՝ հրադադարի հաստատումը կանխելու համար և միտումնավոր խաթարել է ՄԱԿ-ի հսկողության ներքո գտնվող բազմակողմ ջանքերը՝ հանուն Արևմտյան Ասիայի տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական շահերի։ 

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հիշեցրել է նաև, որ Սիոնիստական ​​ռեժիմը չի հետևում հրադադարի վերաբերյալ միջազգային պարտավորություններին և Անվտանգության խորհրդի որոշումներին և ասել, որ Իսրայելի ռեժիմը պետք է ենթարկվի միջազգային պատժամիջոցների։

Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա Իսրայելի ռեժիմի ահաբեկչական հարձակման եւ այս հարձակման ժամանակ յոթ ռազմական կցորդների  նահատակության մասին Իրավանին ասել է․- Այս գործողությամբ Իսրայելի ռեժիմը բացահայտ խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային օրենքները, Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, ինչը մեծ խայտառակություն է միջազգային հանրության ընդհանուր սկզբունքի, այն է՝ դիվանագիտական ​​և հյուպատոսական վայրերի և դիվանագետների անձեռնմխելիության համար։

Պիտակ