Իրանը տարածաշրջանում կենսագազից էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրողն է
(last modified Thu, 11 Apr 2024 13:49:18 GMT )
Ապրիլ 11, 2024 17:19 Asia/Tehran
  • Իրանը տարածաշրջանում կենսագազից էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրողն է

Թեհրանի բիոգազի էլեկտրակայանի գործարկմամբ՝ Իրանը դարձել է տարածաշրջանում կեղտաջրերի մաքրման կայանների կենսագազից էլեկտրաէներգիայի ամենախոշոր արտադրողը:

Բիոգազի էլեկտրակայանը թափոնները վերածում է էներգիայի։ Այստեղ արտադրվող էներգիան  վերածվում է էլեկտրաէներգիայի ու անմիջապես փոխանցվում էլեկտրացանց:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նախագահ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի օրը մասնակցել է Թեհրանում ջրամատակարարման և կոյուղու նախագծի մեկնարկի արարողությանը, որին զուգահեռ, գործարկվել է նաև 2,7 մեգավատ անվանական հզորությամբ բիոգազի էլեկտրակայանը։ 
50 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի արտադրական կարողությամբ, այս էլեկտրակայանը մեծ դեր կունենա անաէրոբ մարսող տանկերների տաքացման գործում։ 
Այս էլեկտակայանի գործարկամամբ, կեղտաջրերրից ստացվող բիոգազի էլեկտրակայանների հզորությունը կհասնի 14,4 մեգավատի։ 
էլեկտրակայանը կանխում է տարեկան 225 հազար տոննա ածխածնի երկօքսիդին համարժեք ջերմոցային գազերի արտանետումը և տարեկան 24 մլն խմ գազի սպառումը։