Ապրիլ 13, 2024 09:54 Asia/Tehran
  • Ամի Աբդոլլահյան․ Իտալիան պետք է ջանքեր գործադրի՝ պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի հանցագործություններին վեջ տալու ուղղությամբ 

ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Իտալիան պետք է ջանքեր գործադրի՝ պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի հանցագործություններին վեջ տալու ուղղությամբ։

Իրանի հեռուստատեսության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը, Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցում, դատապարտելով Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունները և ընդգծելով նավագնացության, հատկապես՝ Կարմիր ծովում նավագանացության անվտանգությունն ապահովելու կարևորությունն Աբդոլլահյանն ասել է․ «Մենք ակնկալում ենք, որ Իտալիան կփորձի վերջ դնել Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական ռեժիմի ցեղասպանությանն ու պատերազմական հանցագործություններին՝ տարածաշրջանում համապարփակ անվտանգության հասնելու համար»։
Ընդգծելով Իտալիայի հետ հարաբերություններն ընդլայնելու Թեհրանի պատրաստակամությունն Ամիր Աբդոլլահյանը հիշեցրել է, որ Իրանը միշտ եղել է տարածաշրջանային զարգացումների դրական մաս և մեծ գին է վճարել տարածաշրջանի կայունության և անվտանգության համար»։ 
Կարևորելով երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, Անտոնիո Տայանին հույս է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունը կընդլայնվի։ Անդրադառնալով Դամնասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա Իսրայելի հարձկմանը, Տայանին Թեհրանին զսպվածության կոչ է արել։ Նա նշել է, որ դիվանագիտական վայրերի վրա հարձակումն անընդունելի է։ 
Խոսելով Կարմիր ծովում նավագնացւթյան անվտանգության մասին, Իտալիայի ԳԱ նախարարն ասել է․ «Նկատի ունենալով Իրանի դրական դերը լարվածության նվազեցման գործում՝ Իտալիան Թեհրանին հորդորում է շարունակել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ իր ճանապարհը»։

Պիտակ