ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում կալանավորել է Սիոնիստական ռեժիմի հետ կապված նավը
Հորմուզի նեղուցի մոտակայքում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովային հատուկ ստորաբաժանումների կողմից կալանքի տակ է վերցվել Սիոնիստական ռեժիմի հետ կապված, «MCS Aries» անվամբ բեռնարկղային նավը։
«MCS Aries» անունով առևտրային բեռնարկղային նավը այսօր (շաբաթ) կալանավորվել է Պարսից Ծոցի Հորմուզի նեղուցի մատույցներում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովային հատուկ ստորաբաժանումների կողմից՝ ուղղաթիռից նավի տախտակամածի վրա ուժերի իջեցման և ներխուժման գործողության իրականացմամբ։
Այս հաղորդման համաձայն՝ այս նավը, որն այժմ ուղղորդվում է դեպի Իրանի ջրային տարածքներ, շահագործվում է Պորտուգալիայի դրոշի ներքո «Zodiac Maritime» ընկերության կողմից, որի սեփականատերը Էյալ Օֆեր անունով սիոնիստ մեծահարուստ է։
Այս առևտրային նավը ԱՄԷ-ից Հնդկաստան էր մեկնում և նավահանգստից հեռանալիս անջատել էր հետագծման համակարգերը։
Այս նավի կալանավորման մասին այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում, իսկ լրացուցիչ տեղեկությունները կհաղորդվեն ավելի ուշ։