Իրանի արտաքին առևտուրը նոր ռեկորդ է սահմանել
Իրանի արտաքին առևտրի ծավալը, այսինքն՝ այս երկրի ներմուծումներն ու արտահանումները ընդհանուր վերցրած, անցյալ տարի աճել է 2,6%-ով և հասել 153 մլրդ 170 մլն դոլարի։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ անցած տարի Իրանն արտահանել է 35 մլրդ 870 մլն դոլարի նավթ, 370 մլն դոլարի էլեկտրաէներգիա և 1 մլրդ 293 մլն դոլարի տեխնիկաինժեներական ծառայություններ։
Նկատի առնելով իրանական ապրանքների աջակցության և տարբեր երկրներ արտահանման հետ կապված Իրանի նոր քաղաքականությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները, Հայաստանը համարվում է արտահանման լավ տարբերակ, հաշվի առնելով, որ Հայաստանը Իրանի հարևան երկիր է, Իրանի հետ ունի ընդհանուր ցամաքային սահման և լավ դիվանագիտական հարաբերություններ։ Իրանը Հայաստանի համար լոլիկի, սոխի և գազարի հիմնական արտահանողներից է։
Իսկ արդյունաբերական հատվածում Իրանը Հայաստան է արտահանում այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են նավթի բիտումը, պայթուցիկ ամոնիումի նիտրատը, ֆերոսիլիցիումը, ապակին, նատրիումի ծծումբը, արդյունաբերական յուղը, պլաստմասսայից արտադրանքները, երկաթից և պողպատից արտադրանքները, մեկօրեկան հավի ճտերը և այլն։