Ռայիսի․ Ցանկացած անխոհեմ պահվածք, ավելի կոշտ պատասխանի կարժանանա Իրանի կողմից
ԻԻՀ նախագահն ասել է․- Իսրայելի ցեղասպան ռեժիմը անխոհեմ վարքագիծ դրսևորելու դեպքում, ավելի վճռական և կոշտ պատասխանի կարժանանա Իրանի կողմից։
Իսլամական Հանրապետության նպատակների և շահերի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողություններին ի պատասխան, Իրանի զինված ուժերի պատմական, հզոր և հաղթական գործողություններից հետո, ԻԻՀ նախագահ՝ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է․- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում Իրանի նախանձախնդիր և քաջարի զավակները պաշտպանական և քաղաքական բոլոր ոլորտների համագործակցությամբ ու համակարգմամբ նոր էջ բացեցին Իրանի հզոր պատմության մեջ և դաս տվեցին սիոնիստ թշնամուն:
Ռայիսին նշել է, որ ագրեսորի պատիժը, որը Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի անկեղծ խոստումն էր, իրականացավ և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մեծ հզորությամբ համակցված գործողությունների թիրախ են դարձրել Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնիստական օկուպացիոն ռեժիմին պատկանող ռազմական թիրախները, ինչը պաշտպանական միջոց է օրինական պաշտպանության իրավունքի շրջանակում։
Ընդգծելով, որ այսօր առավոտյան Սիոնիստական ռեժիմի դեմ Իրանի հրթիռային և ԱԹՍ-երի հարձակումը Իրանի ժողովրդին հզորություն ու կանխարգելման ուժ պատգամեց, իսկ մարդկության թշնամիներին վախ ու ստորացում, ԻԻՀ նախագահն ասել է․- Իրանն անցած վեց ամիսների և հատկապես վերջին տաս օրերի ընթացքում, միջազգային ու տարածաշրջանային բոլոր միջոցներին դիմեց միջազգային հանրությանը իրազկելու Սիոնիստական ռեժիմի շարունակական օրինախախտումների նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պասիվության հետևանքների մասին, սակայն ցավոք, Անվտանգության խորհուրդը ԱՄՆ-ի և Իսրայելի կեղծ ռեժիմի մյուս աջակիցների ներազդեցության տակ, չկատարեց իր պարտավորությունները։
Ընդգծելով, որ Իրանն իր ուժը ծառայեցնում է տարածաշրջանի ժողովուրդների ու երկրների շահերի պաշտպանության ուղղությամբ, Ռայիսին ասել է․- Իրանի իսլամական հանրապետությունը վճռակամ է հարևան երկրների հետ ընդլայնել բարեկամությունն ու համագործակցությունը և ցանկացած կրոնի ու դավանանքի հետևող տարածաշրջանի ժողովուրդներն արժանի են ապրել խաղաղ ու անվտանգ կյանքով։ Սակայն ցավոք Սիոնիստական զավթիչ ռեժիմի խարդախությունների պատճառով տարածաշրջանի ժողովուրդները տասնամյակներ է ինչ զրկված են այդ բարիքից։
Հիշեցնելով, որ Դիմադրությունը հիմնաբառ է տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը վերականգնելու և ահաբեկչությունն ու զավթողականությունը ժխտելու համար, ԻԻՀ նախագահն ասել է․- Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում ճգնաժամի արմատը համարում է Սիոնիստական ռեժիմի կողմից իրագործվող ցեղասպանությունն ու բռնությունները։