Իսրայելի ագրեսիայի դեմ Իրանի հրթիռային և անօդաչուների գործողության առանձնահատկությունները
Թեև Իրանի «Ճշմարիտ խոստում» գործողությունը չի նախագծվել վերջնական պատերազմի հիման վրա, և դրանում չի օգտագործվել ողջ ռազմական ուժն ու տեխնիկան, սակայն ևս մեկ անգամ ցույց է տվել Իրանի հրթիռային հզորությունն ու ճշգրտությունը։
Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսության դեմ ոտնձգությանն ի պատասխան, Իսրայելի մանկասպան ռեժիմի դեմ Իրանի գործողություններն առանձնահատկություններ ունեին, որոնցից մի քանիսը հետևյալն են․
1- Իսրայէլի դէմ Իրանի «Ճշմարիտ խոստում» գործողութեան համար «Յա Ռասուլուլլահ» իմաստալից ծածկագրի ընտրութիւնը կարեւոր պատգամ էր պարունակում, այն է, որ Իսլամական Հանրապետութիւնը անցեալ գիշեր թիրախ դարձրեց Սիոնիստական ռեժիմը աշխարհի բոլոր իսլամական ազգերի անունից:
2- Ի հեճուկս սիոնիստների կարմիր գծի որոշման՝ Իրանը ավելի լայն ու մեծ հարձակումներ իրականացրեց թե՛ սեփական հողից, և թե՛ նրանց սպասելիքներից վեր։
3- «Ճշմարիտ խոստում» գործողության ժամանակ Իրանը և դիմադրության առանցքը իրենց ամենահարձակողական վիճակում հայտնվեցին, մինչդեռ ոչ միայն Իսրայելը, այլ նրա գլխավոր դաշնակից ԱՄՆ-ն ամենապաշտպանական ռազմական վիճակում էին։ Նրանք ընդամենը կարողացան ավելի քիչ հրթիռներ ստանալ և ավելի քիչ խոցվել։
4- Իրանի «Ճշմարիտ խոստում» գործողությունը ցույց տվեց, որ Իրանի վերաբերյալ ամենակարևոր ռազմական և ռազմավարական գնահատականներից մեկը ճշմարիտ է. Հաշվարկ, որը տարիներ շարունակ ասում էր, որ Իսլամական Հանրապետությունը կարող է միաժամանակ մոբիլիզացնել Արևմտյան Ասիայի տարածաշրջանի շատ երկրներին՝ իր թշնամիների դեմ կազմակերպված ճակատում և ռազմական գործողությունների մեջ մտնել:
5-Թեև Իրանի «Ճշմարիտ խոստում» գործողությունը չի նախագծվել վերջնական պատերազմի հիման վրա, և դրանում չի օգտագործվել ողջ ռազմական ուժն ու տեխնիկան, սակայն ևս մեկ անգամ ցույց է տվել Իրանի հրթիռային հզորությունն ու ճշգրտությունը։ Իրանը կրակել է միայն ռազմական օբյեկտների ուղղությամբ, իսկ հրթիռային գործողության այս ծավալում չի սխալվել՝ նշանառության մեջ։ Միևնույն ժամանակ դա ցույց տվեց Իսրայելի ռազմական տեխնոլոգիաների անկարողությունը իրանական հրթիռների և անօդաչու սարքերի դիմաց։
6- «Ճշմարիտ խոստում» գործողության ծավալների մասին շատ բան չի ասվել՝ սկսած կրակոցների աշխարհագրությունից, թիրախային շրջաններից, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների քանակից ու տեսակից, հակառակորդի կորուստներից ու վնասվածքներից, հետախուզությունից և Իրանի հարձակման տեղեկատվական ու օպերատիվ չափերի մասին։ Բայց առաջին միանշանակ տպավորությունն այն է, որ Իրանն իրականացրել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռային խոշորագույն գործողություններից մեկը աշխարհում։
7- Իրանի «Ճշմարիտ խոստում» գործողությունը բացահայտեց բոլոր տեսակի պատրանքային պնդումները Իսրայելի ռազմական հզորության և տեխնոլոգիաների մասին՝ որպես տարածաշրջանում Ամերիկայի ամենաառաջադեմ դաշնակից: Այդ պնդումներից մեկն այն էր, որ Իրանի թշնամիները ի վիճակի են առաջադեմ տեխնոլոգիաներով էլեկտրոնային պատերազմի տեսքով խափանել Իրանի հրթիռներն ու արձակման կայանների աշխատանքը՝ մինչ Իրանի գործողությունը: Այս տարիների ընթացքում շատ են եղել նման պատրանքային պնդումները։
8- Արեւմտյան Ասիայի տարածաշրջանը «Ճշմարիտ խոստում» գործողությունից հետո, բաժանվում է երկու մասի։ Իրանը շատ հաշվարկներ է փոխել, և տարածաշրջանի ռազմավարական հաշվարկները փոխելուց բացի, կարևոր պատգամն այն էր, որ Իրանն այսուհետ գործում է նոր հաշվարկների հիման վրա, և հավասարակշռությունը սկսել է փոխվել, իսկ մյուս կողմն այլ ելք չունի, քան ընդունել այն: