Աշնանը տիեզերք են արձակվելու իրանական Հոդհոդ և Քոսար հետազոտական ​​արբանյակները
https://parstoday.ir/hy/news/iran-i216700-Աշնանը_տիեզերք_են_արձակվելու_իրանական_Հոդհոդ_և_Քոսար_հետազոտական_արբանյակները
Իրանական «Քոսար» և «Հոդհոդ» արբանյակները տիեզերք կարձակվեն այս տարվա աշնանը։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 16, 2024 06:32 Asia/Tehran
  • Աշնանը տիեզերք են արձակվելու իրանական Հոդհոդ և  Քոսար հետազոտական ​​արբանյակները

Իրանական «Քոսար» և «Հոդհոդ» արբանյակները տիեզերք կարձակվեն այս տարվա աշնանը։

Տիեզերական գիտելիքահենք ընկերության գործադիր տնօրեն՝ Հոսեյն Շահրաբին «Քոսար» հետազոտական արբանյակի և «Հոդհոդ» հեռահաղորդակցության արբանյակի արձակման մասին ասել է, որ Համաշխարհային շուկայում ներթափանցման համար միջազգային արձակման կարևորության պատճառով բանացանց (IOT) ոլորտում իրանական «Քոսար» և «Հոդհոդ» արբանյակները տիեզերք կուղարկվեն ռուսական արձակման կայանով՝ իրանական արձակիչ կայանի փոխարեն:

Գիտելիքահենք ընկերության գործադիր տնօրենը հավելեց, որ Հոդհոդ և Քոսար արբանյակների արձակումից անմիջապես հետո հետամուտ կլինենք IOD2 արբանյակի խնդրին։ Այս նախագծում ենթադրվում է, որ այդ երկու արբանյակները կմիավորվեն և կարձակվեն, որպեսզի համակցված արբանյակը կարողանա միաժամանակ կատարել ինչպես հեռահաղորդակցության, այնպես էլ հետազոտական առաքելություններ: