Ապրիլ 16, 2024 12:35 Asia/Tehran
  • Իրանի Զինված ուժերի գլխավոր խոսնակը նախազգուշացրել է ագրեսորներին

Իրանի զինված ուժերի գլխավոր խոսնակը նախազգուշացրել է ագրեսորներին և ԱՄՆ-ին, Բրիտանիային, Ֆրանսիային ու Գերմանիային կոչ է արել դադարեցնել Սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ աջակցությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի զինված ուժերի գլխավոր խոսնակ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին, հակադարձելով Իսրայելի ցեղասպան ռեժիմի նկատմամբ արևմտյան որոշ երկրների առաջնորդների աջակցությանը, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներին կոչ է արել դադարեցնել աջակցությունը  Իսրայելի մանկասպան, ոտնձգիչ ու քայքայվող ռեժիմի նկատմամբ։
Գեներալ  Շեքարչին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ապացուցել է, որ ռազմատենչ երկիր չէ և չի ձգտում ընդլայնել պատերազմը, բայց եթե ինչ-որ մեկը հատի Իրանի կարմիր գծերը, Իրանն ավելի ուժեղ կպատասխանի, քան նախորդ պատասխանը։
Իրանի զինված ուժերի գլխավոր խոսնակը ԱՄՆ-ին, Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային խորհուրդ է տվել Իրանի օրինական գործողությունները դատապարտելու փոխարեն խոհեմ լինել և չաջակցել անօրինական և ահաբեկչական ռեժիմին և չնետվել բոցի մեջ։

Ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի դեմ Իսրայելի իրականացրած հարձակման՝ ապրիլի 14-ին Իրանն ԱԹՍ-ներով ու հրթիռներով ուղիղ հարվածներ է հասցրել օկուպացված տարածքներում գտնվող ռազմական օբյեկտներին: